Ինչպես փոշիացնել պետական միլիոնները. պաշտոնյաների նուրբ քիմքը նոր մարտահրավերների առջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

Պետական համակարգում ընդունված է համարել, որ բյուջեի հատկացումների մեջ կոռուպցիոն վտանգի տակ են հատկապես ներկայացուցչական ծախսերը: Ներկայացուցչական ծախսերին բավականին խոշոր գումար է հատկացվում՝ 2018թ. բյուջեով նախագահական աշխատակազմին հատկացվել է 136 մլն դրամի, Ազգային ժողովին 222 մլն դրամի, իսկ կառավարությանը՝ 288 մլն դրամի ներկայացուցչական ծախսեր և այլն:

Ներկայացուցչական ծախսերի մեջ են մտնում արտասահմանյան պատվիրակություններին դիմավորելը, նրանց համար նվերներ, հուշանվերներ ծաղիկներ գնելը, որոնք հաճախ շատ թանկ են լինում: Բայց երբեմն այդ ծախսերի մեջ են մտնում նաև տարբեր գերատեսչությունների կորպորատիվ հավաքների համար վճարվող գումարները:

ՀԱԿ վարչության անդամը՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, գտնում է, որ պետական գնումներում չարաշահումները միայն հայկական երևույթ չեն, դա հատուկ է բոլոր պետություններին: Պարզապես մի երկրում դա նվազագույնի է հասցվել, մեկ այլ երկրում՝ համատարած բնույթ է կրում: Նրա խոսքերով՝ պետական գնումները գրավիչ են այն առումով, որ պետությունը պարտաճանաչ կերպով իր վճարումները կատարում է, ու նաև այդ պատճառով էլ շատ հաճախ պաշտոնյաներին փոխկապակցված անձանց անուններով ստեղծված ընկերություններն էլ շահում են այդ գնումների համար հայտարարված մրցույթները: Սա պետական համակարգում կոռուպցիոն երևույթի կամ պետական գումարների վատնման մի տեսակ է:

Մեկ այլ խնդիր է նաև բյուջեի հաշվին թանկարժեք կոնյակ, հուշանվերներ, ծաղկեփնջեր գնելը, ինչպես նաև կորպորատիվ ճոխ հավաքներ կազմակերպելը: Ի՞նչ պետք է անի նոր կառավարությունը, որպեսզի պետական համակարգում նվազագույնի հասցնի կոռուպցիան: 

«Շատ դեպքերում ընդամենը քաղաքական կամք է պետք, և բանավոր հանձնարարականն ամենավերևից եկող բավարար է, որ կոռուպցիան վերանա»,- համոզված է տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը:

FactorTV-ի այսօրվա անդրադարձը հենց այս խնդիրների մասին է:

 

Արմինե Ավետյան