Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին

Լուրեր

26.04.2024 | 09:40
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում. կամրջով երթևեկությունը դադարեցվել է
25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում ասվում է․ «Հարգելի՛ բարեկամներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի բոլոր մասնակիցներին:

Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին՝ մենք այնուամենայնիվ որոշեցինք չհետաձգել այսօր ծրագրված աշխատանքային միջոցառումների անցկացումը՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը։

Գաղտնիք չէ, որ hամաժողովների նպատակը առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում նոր կապերի հաստատումն է և արդեն իսկ հաստատված գործընկերային հարաբերությունների վերաիմաստավորումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության համար տարածքների համաչափ զարգացումը առաջնահերթ խնդիրներից մեկն է: Համոզված եմ, որ միջտարածաշրջանային հորիզոնական շփումները հիանալի հնարավորություն են ստեղծում մարզերի գիտակրթական և մշակութային կյանքի զարգացման, ինչպես նաև մեր երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար։

Թեև այս համաժողովը թվով իններորդն է, և միջտարածաշրջանային մակարդակում արդեն իսկ կան ձևավորված կապեր և գործընկերային հարաբերություններ, այնուհանդերձ, կան խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնվեն և տարեցտարի լուծումներ ստանան:

Յուրաքանչյուր տարի համաժողովներն անցկացվում են նոր խորագրերի ներքո, և այս տարվա «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրն ավելի քան արդիական է և հավակնոտ:

Մեզ համար հեռանկարային է միջտարածաշրջանային մակարդակում կարևոր նախագծերի ակտիվ իրականացումը, ինչն ուղղված է մեր երկրների ազգային տնտեսությունների հետագա աճի ապահովմանը, համաշխարհային շուկաներում նրանց մրցունակության ամրապնդմանը, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը։ Կասկածից վեր է, որ միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության ողջ ներուժից օգտվելու պարագայում, մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին։

Այս համատեքստում կարող ենք արձանագրել, որ այսօրվա Համաժողովը ևս մեկ քայլ է հայ-ռուսական ապակենտրոնացված համագործակցության առաջմղման գործում, որը ձևավորվել և զարգանում է երկու երկրների տարածաշրջանների հաստատակամության և նախաձեռնողականության շնորհիվ:

Եվս մեկ անգամ ողջունում եմ Համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այս հարթակում կգրանցվեն շոշափելի արդյունքներ, որոնք մեր երկու երկրների միջև առկա միջտարածաշրջանային համագործակցությանը կհաղորդեն նոր բովանդակություն:

Շնորհակալություն»: