Հայաստանում Նենսի Փելոսին դատապարտել է Ադրբեջանի անօրինական հարձակումները․ DW-ի անդրադարձը

Լուրեր

06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
Բոլորը

Գերմանական DW-ն, անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Երևան այցին, նշում է, որ նա դատապարտել է Հայաստանի վրա Ադրբեջանի անօրինական սահմանային հարձակումները։

Լրատվամիջոցը գրում է, որ Փելոսին ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելում է Հայաստան 1991 թվականին Խորհրդային միությունից անկախություն ձեռք բերելուց հետո։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է, որ իր այցը նշանակալից է «հայկական տարածքի վրա Ադրբեջանի կողմից անօրինական և մահաբեր հարձակումներից» հետո՝ դատապարտելով «հարձակումը Հայաստանի ինքնիշխանության վրա»։ Նա նշել է, որ կարևոր է ընդգծել հակամարտության ժամանակագրությունը։

«Դա նախաձեռնել են ադրբեջանցիները, և դա պետք է ճանաչվի»,- ասել է Փելոսին։

Լրատվականը գրում է, որ ըստ վերլուծաբանների՝ Ադրբեջանը տեսել է հնարավորություն, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և հարձակվել Հայաստանի վրա։ Մեջբերվում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Հայաստանը շատ դժգոհ է ՀԱՊԿ-ից և ակնկալիքները արդարացված չեն՝ կառույցը նմանեցնելով ատրճանակի, որը փամփուշտ չի արձակում։

Նշվում է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ հրադադարի հաստատման միջնորդության համար այն բանից հետո, երբ Մոսկվայի կողմից հրադադար հաստատելու ավելի վաղ փորձերը ձախողվել են:

«Մենք երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին իրենց միջնորդությամբ ձեռք բերված փխրուն հրադադարի համաձայնության համար»,- ասել է նա Փելոսիի հետ կայացած մամուլի ասուլիսում։

Էմմա Չոբանյան