Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Վաշինգտոնում գտնվող հայկական եկեղեցիներ
Քաղաքականություն
19.09.2022 | 10:18Սեպտեմբերի 18-ին Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայնն այցելել է Վաշինգտոնում գտնվող Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, մասնակցել հոգևոր արարողություններին․ հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։
Այնուհետև նախարար Բաբայանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել Արցախի ներկային ու ապագային, համահայկական միասնականությանը վերաբերող հարցերի շուրջ։
Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։