Ալիևը Պուտինին ասել է, թե «ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել»

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Սահմանին հրադադարի ռեժիմի պահպանումը հուշում է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել։ Այս մասին  հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ խոսելով ՀՀ-ի դեմ Բաքվի ագրեսիայի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ալիևը նաև Պուտինին շնորհակալություն է հայտնել օպերատիվ արձագանքի համար ու անհիմն մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Ռազմական բախումները տևել են 8 ժամից էլ քիչ, և դրանք դադարել են, թեև հայկական կողմն անմիջապես չի սկսել իրականացնել հրադադարը։ Բայց, ընդհանուր առմամբ, շուրջ երկու օր է, ինչ պահպանվում է հրադադարը, ինչը վկայում է այն մասին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը մտադրություն չեն ունեցել լայնածավալ էսկալացիայի»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ հիմա կարևոր է «հարաբերությունների կարգավորման գործընթացը չքանդելը և այդ ուղղությամբ շարժվելը»։

Ալիևը հավելել է, որ ողջունում է դրան ուղղված Ռուսաստանի ջանքերը, այդ թվում՝ եռակողմ հանձնաժողովի շրջանակում։

«Կրկին ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, և կանենք ամենը, որ Կովկասում իրավիճակը լինի կայուն»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան