Մեղրիում ռուսները միջանցք են ուզում՝ փորձել են ցանկապատ սարքել, բայց կանխվել է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ ռազմական ագրեսիան իրականացրել է Ռուսաստանի համաձայնությամբ, քանի որ Մոսկվան ևս ունի շահեր՝ ստանալ միջանցք ՀՀ տարածքով։ Factor TV-ին տված հարցազրույցում այս մասին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Մոսկվան հրապարակային այլ բնույթի հայտարարություններ է անում, օրինակ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր Երևանում հայտարարել, թե ապաշրջափակվելիք ճանապարհների նկատմամբ պետք է պահպանվեն տվյալ պետությունների ինքնիշխանությունը։

«Երբ Ադրբեջանն ու ՌԴ-ն խոսում են միջանցքի մասին, իրենք պատկերացնում են հենց Մեղրիի տարածաշրջանում՝ Արաքս գետի երկայնքով։ Հիմա կա այդ ճանապարհը ֆիզիկապես, ռուսները արգելափակոցներ են տեղակայել, անձնագրային ստուգումներ են անում՝ մի գյուղից մյուսը գնալու համար։ Իրենք բավականին տնավորվել են, նորանոր տեղերում են տեղակայվել, և որոշակի տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ փորձել են ցանկապատներ դնել, այսինքն՝ ֆիզիկապես միջանցք կառուցել, ինչքան ես եմ հասկանում՝ առանց ՀՀ իշխանությունների գիտության։ Մենք այդ մասին գրություններ ենք ուղարկել ԱԱԾ, և այն պատասխանները, որ մենք ստացել ենք, հիմք են տալիս պնդելու, որ այո՛, առանց Հայաստանի իշխանությունների իմացության կամ համաձայնության է դա տեղի ունեցել։ Առհասարակ, այն փաստաթղթերը, որ մենք ստացել ենք տարբեր պետական մարմիններից, վկայում են, որ այն գործողությունները, որ իրենք 1992 պայմանագրի համաձայն՝ պարտավոր են համաձայնեցնել ՀՀ պետական մարմինների՝ ԱԱԾ-ի, Ոստիկանության հետ, չեն համաձայնեցնում»,- հայտնեց Դանիել Իոաննիսյանը՝ շեշտելով, որ ցանկապատի կառուցման աշխատանքները կանխվել են հայկական կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան