Արարատ Միրզոյանը դժգոհում է Ռուսաստանի՞ց. Մոսկվայի ոչ դաշնակցային պահվածքը ՄԱԿ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Պաշտոնական Երևանը բարձր մակարդակով ակնարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի ոչ դաշնակցային պահվածքի մասին։ Այսօր Կառավարության նիստի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հարցով հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում պետությունների արտահայտած դիրքորոշումներին։

«Ուզում եմ գովասանքի խոսքեր ասել այն երկրների մասին, որոնք դադարեցրել են հավասարության նշան դնեն ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև։ Առանձին երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և գաղտնիք չէ, որ այդ ակնկալիքները չարդարացան»,- ասաց նախարարը։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ Արարատ Միրզոյանը նկատի է ունեցել Ռուսաստանի Դաշնությանը։

Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հինգ մշտական անդամներից չորսը հայտարարեցին, որ հայկական և ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան նախկինում զբաղեցրած դիրքեր: Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց, որ Վաշինգտոնն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերի և ենթակառուցվածքների գնդակոծմամբ: Իսկ ահա Ֆրանսիայի դեսպանը զորքերը հետ քաշելու կոչն ուղիղ հասցեագրեց Ադրբեջանին:

Ուշագրավ է, որ Հայաստանի ոչ ռազմավարական դաշնակից համարվող պետությունների՝ Ադրբեջանին ուղղված հասցեական մեղադրանքների և քննադատությունների ֆոնին, բավականին անատամ դիրքորոշմամբ հանդես եկավ Ռուսաստանի ներկայացուցիչը։ Նրա հայտարարությունը պաշտոնական Մոսկվայի և ՀԱՊԿ-ի՝ ավելի վաղ հայտնած տեսակետների տրամաբանությամբ էին՝ առ այն, որ պետք է սահմանները ճշգրտել և համաձայնության գալ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ, որին պատրաստ է աջակցել Ռուսաստանը։

Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ պաշտոնական Մոսկվայի և նրա առանձին ներկայացուցիչների ոչ հայանպաստ դիրքորոշումները հաստատում են այն պնդումները, որ իսկապես գոյություն ունի ռուս-ադրբեջանական այլանս, որն աշխատում է Հայաստանի դեմ։

Ստացվում է՝ Ռուսաստանը Հայաստանին չի աջակցում ո՛չ դիվանագիտական հարթակներում, ո՛չ էլ մարտի դաշտում։ Ռուսաստանը հրաժարվեց ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանի օկուպացված տարածքներն ազատագրելու հարցում՝ ինչպես երկկողմ պայմանագրից բխող դրույթներով, այնպես էլ ՀԱՊԿ պայմանագրով։ Հիշեցնենք՝ Ռուսաստանը վերջին կես տարում Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության երկու փաստաթուղթ է ստորագրել, որից մեկը՝ Պուտինի և Ալիևի մասնակցությամբ։

Երեկ Շանհայի համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում էլ Պուտինը ջերմ շփումների մեջ էր Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանի ու այդ ագրեսիան սատարող Թուրքիայի ղեկավարների հետ։ Երևանում Պուտինի վարքագիծը միանշանակ չի ընդունվել։

Ռուսաստանի նման ոչ հայանպաստ դիրքորոշումից դժգոհ մի խումբ քաղաքացիներ այսօր Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել, որը, սակայն, ավարտվեց՝ դեռ չսկսված։ Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին սպառնալիքներով և ուժ կիրառելով բերման ենթարկեց։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ն, ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի, այսօր դեսպանի մակարդակով չէր ներկայացել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների այցին, որին մասնակցում էին 29 երկրների և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Ի դեպ, այս այցին չեն մասնակցել նաև ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի դաշնակիցներ Բելառուսի և Ղազախստանի դեսպանները։ Սրան զուգահեռ՝ նկատենք, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն արդեն մի քանի անգամ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան