Ընդդիմադիրների հետ տարիներով առնչվել եմ, լավ գիտեմ՝ որ քրեական գործերով ինչ են արել․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
Բոլորը

«Ընդդիմադիրների հետ տարիներով առնչվել եմ, ամենալավը գիտեմ՝ իրենք որ քրեական գործերով ինչ, ինչպես են արել, ուր են հասցրել մարդկանց»,- այս մասին Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտնեց ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատավորների ընտրության հարցը։ Կառավարության առաջադրած ՍԴ դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է։

Փաստաբանը վստահեցրեց, որ գնում է ՍԴ նաև օրենքի գերակայություն, սահմանադրական արդարադատություն ապահովելու նպատակով և ուզում է անդրադառնալ այն հանգամանքին, որ ընդդիմադիրները խոսում են իր մասնագիտական փորձառությունից, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են հնչեցնում։

«Կարող էին էսօր լինել դահլիճում, բայց չէ, շատ ավելի հարմար է պատերի տակ բամբասել, պատասխաններ չստանալ, իրավունքը այլաձևել, դու իրավունքից խոսես, իրենք քաղաքականությունից, հետո քեզ վերագրեն քաղաքական մոտեցումները»,- նշեց Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։