«Արա, մենք ենք ձեզ ման գալիս, թռել եք․ գիշերվա սմեն եք աշխատում»․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

«Սիրելի՛ զինվորներ, սպանե՛ր, երբ դուք երեկ հերոսաբար կռիվ էիք տալիս թշնամու հետ, այդ նույն պահին քաղաքական տարբեր շրջանակներ ամենաայլանդակ, սրբապիղծ ստերով փորձեցին մեր ժողովրդի շրջանում կրքեր բորբոքել և հակապետական գործողություններ հրահրել։

Արձանագրվեց մի փաստ, որ այդ ամենի կազմակերպիչների համար միևնույն է՝ բախում կլինի, մարդ կմեռինի․․․, իրենց միայն հետաքրքիր է մի բան՝ գալ իշխանությունը զավթելու»,- անդրադառնալով նախորդ օրը ԱԺ շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային, այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ նշեց «Քաղաքացիական պատգամավոր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Ասում են՝ ինքնաբուխ հավաք էր․ մենակ 20 հոգու ես գիտեմ, որոնց զանգել և խաբել են ամենաստոր ձևով և կանչել են ԱԺ․․․ Մեկը գալիս, ասում է մեզ 18 պատգամավոր է պետք, մեկը մեր հասցեներն է տալիս, մյուսը բարձրանում է բեմահարթակ, ժողովուրդը հայհոյում է,  իջնում, ինքն է հայհոյում․․․ Էս ժողովրդին ինչի՞ համար եք խաբել հասցրել ԱԺ, ո՞րն է ձեր նպատակը»,- նշեց Հակոբյանը։։

Իշխանական պատգամավորի դիտարկմամբ՝ այս գործընթացում ամենատարօրինակը քաղաքական ընդդիմության պահվածքն է։

«Անդրադառնանք գիշերվա սմեն աշխատող ընդդիմությանը։ Ցերեկն ինչո՞վ էիք զբաղված, կարո՞ղ է տարբեր երկրների հատուկ ծառայությունների հետ կապի մեջ էիք, սահմանային իրավիճակն էիք ներկայացնում, որ գիշերն եք եկել ԱԺ։ Կամ էդ ո՞ւմ եք ման գալիս։ Արա, մենք ենք ձեզ ման գալիս, թողել թռել եք ձեր դիրքերից։ Կամ գիշերվա կեսին էդ ո՞ւմ տներն եք գնում, ինչի՞ համար, էդ երբ եք ուզեցել քաղաքական մեծամասնության հետ հանդիպել, չեք կարողացել»,- խոսքն ուղղելով ընդդիմադիրներին՝ ասաց  Հակոբյանը՝ հավելելով, որ ժամանակին ժողովրդից իշխանությունն էիք գողացել, հիմա ընդդիմությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։