«Հոկտեմբերի 27» եք տենչո՞ւմ․ չեք տեսնի․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
Բոլորը

«Մեր երկրին համերաշխություն է պետք»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Մարտի 1-ի էջը փակված չէ․․․ Մարտի 1-ի էջը պետք է բացվի, որովհետև եթե այդ էջը լիարժեք բացվեր, ապա տեղի չէր ունենա ո՛չ 2020-ի նոյեմբերի 9-ը, ո՛չ էլ երեկվա խժդժությունը։ Այդ խմբավորումները շարունակում են մնալ կենսունակ, Մարտի 1-ի ժամանակ նրանց զինել էին, այս անգամ լավ է, որ զենքով չհայտնվեցին․․․

Երեկ մի կարևոր արձանագրում արեց վարչապետը, երբ խոսք գնաք ԱԱԾ պաշտոնաթող գեներալների մասին, Փաշինյանը պոռթկաց և ասաց՝ եթե շատ խորանանք, այնտեղ լիքը շպիոններ կգտնենք։ Գեղամ Մանուկյանն այսօր ասաց՝ հազարավոր մարդիկ էին այնտեղ, այո, նոյեմբերի 9-ին կային հազարավոր մարդիկ։ Միանգամից հավաքվեցին, միանգամից անհետացան, որովհետև օրակարգը մեկն էր՝ ոնց անենք , պահը բռնացնենք իշխանությանը հեռացնենք։ Բայց իշխանությանը հեռացնելու մի մեխանիզմ կա՝ ընտրություններն են։ Լավ, ասենք թե բռանցրեցիք Նիկոլ Փաշինյանին, հաշվեհարդար տեսաք… Տեսա՞ք այնտեղ մի խուճուճ մազերով աղջիկ կար, կարծես թե անունը Գայանե է, ասում էր․ «Չկա՞ մեկը, որ Հոկտեմբերի 27 անի։ Յա, աղջիկ ջա՞ն, «Հոկտեմբերի 27» ես տենչո՞ւմ։ «Հոկտեմբերի 27» չեք տեսնի, բայց իշխանության կողմից այս հարցերի ամբողջ ծավալով լուծումը պետք է տեսնեք։ «Հոկտեմբերի 27»-ի պատճառով է, որ այսօր այս վիճակում ենք։

Կարծում եմ ամբողջությամբ պետք է ուսումնասիրվի հավաքվածների ամբողջ պատկերը, և պարզել, թե որտեղ է գտնվում նրանց կառացարող «կնոպկան» և այդ «կնոպկան» պետք է ոչնչացնել անմիջապես, որովհետև ամեն անգամ նման առիթներով, երբ որ պատերազմ է սահմանին, այդ «կնոպկան» միանալու է»,- նշեց Քոչարյանը։

«Բացի դրանից՝ հավաքվածների մեջ մենք տեսանք մեր պահեստազորի համար հսկայական մարդկանին ռեսուրս»,- հավելեց պատգամավորը։

Քոչարյանն ընդգծեց, որ Հայաստանը պատերազմական վիճակից դուրս չի եկել, երկրին համերաշխություն է պետք։

Մանրամասները՝ տեսանյութում։