Պետական հեղաշրջման փորձ էր․ երեկվա եղածը լուրջ կազմակերպված գործողություն էր․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
Բոլորը

«Երեկ երեկոյան Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցածը հեղաշրջման փորձ էր, շատ լուրջ կազմակերպված գործողություն», – ԱԺ նիստում այս տեսակետը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Երեկ Հայաստանում հերթական մեդիատեռորը տեղի ունեցավ, որի զոհը ՀՀ քաղաքացին և ՀՀ-ն էր։ Իմ գնահատմամբ՝ նման բան կարող են իրականացնել նաև թշնամական օտարերկրյա գործակալական ցանցերը, որովհետև այն, ինչ երեկ տեղի ունեցավ, ուղղակիորեն հարված էր ՀՀ բանակին, դրա մարտունակությանը և ժողովրդին։ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, նոյեմբերի 9-ի կրկնության փորձ էր, շատ պարզ եղանակով՝ կատարել հեղաշրջում երկրում, գրավել պետական կառույցները, ուժով զավթել իշխանությունը։ Սա այլ քաղաքական գնահատական չի կարող ունենալ։ Բայց հերթական անգամ այդ շրջանակները, նրանց սնուցող շրջանակները համոզվեցին, որ մեր ժողովուրդն իրապես ամեն ինչ շատ լավ տեսնում է։ Սա կազմակերպված էր, Երևանից մարդկանց զանգում էին մարզեր, ասում էին՝ հողերը հանձնել են, թուղթը ստորագրած ա, եկեք ավտոներով հասեք Երևան։ Մարդկանց մոլորեցնում էին, որ գան Բաղրամյան պողոտա, անեն գործողություններ, որոնք հակաիրավական ու հակասահմանադրական են»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ երեկ երեկոյան տեղի ունեցածը պետության դեմ երկրորդ ճակատ բացելու գործողություն էր․ «Եթե մեր զինվորներն ու սպաները հավատային ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից դաշտ նետված թեզին, ապա նրանք միանշանակ թևաթափ էին լինելու, մենք մեր սահմաններում ունենալու էինք լրջագույն խնդիրներ․․․

Փառք Աստծո բանակը մնաց իր սահմանադրական պարտականությունների շրջանակներում և այդ պարտականությունները կատարում է փայլուն կերպով։»։

Մանրամասները՝ տեսանյութում։