Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել․ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Հիշեցնենք՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ՝ սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ է հաջողվել ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ «Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը»,– ասել է նա։

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ «Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,-նշված էր ՊՆ հայտարարության մեջ։