ՀՔԱՎ-ը հավաքագրում է անհայտ կորած և գերեվարված անձանց տվյալները՝ նրանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն աջակցելու նպատակով

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կարևորում է անհայտ կորած անձանց ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի, գտնվելու վայրի, կորչելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովումը․ տեղեկացնում են  ՀՔԱՎ-ից։

«Եվ ելնելով պետության՝ իր քաղաքացիների կյանքի, առողջության եւ անվտանգության ապահովման եւ դրանց վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից՝ համապատասխան պետական միջազգային մարմինների հետ աշխատանքներ կատարելու և գործընթացին նպաստելու նպատակով սկսում է հավաքագրել 2022 թ․ սեպտեմբերի 13-ին և դրանից հետո ՀՀ նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով անհայտ կորած և գերեվարված անձանց տվյալները։

44-օրյա պատերազմի ընթացքում ևս բազմաթիվ զինծառայողների ճակատագրի, գտնվելու մասին նրանց հարազատները ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ չէին կարողանում ստանալ։ Թեժ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ հնարավոր չի լինում ձեռք բերել։ Սակայն ամեն մի քաղաքացու` իր հարազատի ճակատագրի մասին իրազեկվածությունը, տեղեկությունների ստացման իրավունքը պետք է երաշխավորված լինի։

Այս տեղեկությունների հիման վրա ՀՔԱՎ-ը նախաձեռնում է գործընթացներ՝ տեղեկությունները փոխանցելով միջազգային կառույցներին, գերիների դեպքում՝ փաստերի հիման վրա դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչն էլ նպաստում է գերիների վերադարձի գործընթացին»,- ասված  է հաղորդագրությունում։

Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հետեւյալ կոնտակտներով․

Արթուր Սաքունց

[email protected]

Անի Չատինյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)

093819275

[email protected]

Սամսոն Գալստյան (ՀՔԱՎ Երևանի ներկայացուցչություն)

041102324

[email protected]

Արմինե Սադիկյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)

093339441

[email protected]

Նազելի Մովսեսյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)

093111615

[email protected]