Ղազախստանի նախագահը հավանություն է տվել մայրաքաղաքն անվանափոխելու առաջարկին

Լուրեր

19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համաձայնել է երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանը նախկին անունով՝  Աստանա կոչելու առաջարկին, գրում է VOA-ն։

Տոկաևի խոսնակ Ռուսլան Ժելդիբայը Facebook-ում գրել է, որ նախագահը պաշտպանել է առաջարկը, որը կներառվի երկրի Սահմանադրության փոփոխությունների առաջիկա ցանկում։

Սեպտեմբերի 2-ին «Նոր Ղազախստան» խորհրդարանական խմբի անդամներն առաջարկել են փոխել մայրաքաղաքի ներկայիս անունը՝ Նուր-Սուլթան, որը տրվել է ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, նախկին անունով՝ Աստանա:

Տոկաևն Աստանան Նուր-Սուլթան էր վերանվանել 2019 թվականին՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Նազարբաևը, որը ղեկավարում էր նախկին խորհրդային հանրապետությունը գրեթե երեք տասնամյակ, հայտարարեց իր հրաժարականի մասին և Տոկաևին ընտրեց որպես իր իրավահաջորդ։

Նախագահի պաշտոնը թողնելուց հետո Նազարբաևը պահպանել է լայն լիազորություններ որպես Անվտանգության խորհրդի ղեկավար։ Նա նաև նշանակալի իրավունքներ ուներ որպես «էլբասի»՝ ազգի առաջնորդ։

Տաթև Ֆռանգյան