Ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այս նամակների մասին, ո՞ւմ եք զեկուցել. վարչապետը ՍԱՊԾ պետից պարզաբանում պահանջեց

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգի հարցերին անցնելը նշեց՝ տեղեկություն ունի, որ Սննդի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին և մայիսի 16-ին նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից: «Ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այս նամակների մասին, պարոն Կարապետյան ես ուզում եմ իմանալ Ձեր գործողությունները այս նամակները ստանալուց հետո»,- դիմելով ՍԱՊԾ պետին՝ հարցրեց վարչապետը:

Ի պատասխան Իշխան Կարապետյանն ասաց, որ այդ նամակները պարբերական բնույթ են կրում. «Տարվա ընթացքում մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ, և մենք նույնպես ուղարկում ենք նամակներ Ռուսաստանի մեր գործընկերներին»:

Կառավարության ղեկավարը շարունակեց պնդել՝ Իշխան Կարապետյանն ում է զեկուցել այդ մասին: «Ո՞ր իրավիճակի մասին, պարոն վարչապետ»,- փորձեց հասկանալ Իշխան Կարապետյանը: «Էն, որ մեր ռուս գործընկերներից նամակներ ենք ստանում, կոնկրետ իրավիճակներ են ներկայացնում: Ես ուզում եմ իմանալ ո՞ւմ եք այս մասին զեկուցել: Ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո զանգել եմ Ձեզ հարցրել, խնդիրներ ունե՞նք գյուղմթերքի արտահանման վերաբերյալ, Դուք ասել եք, որ ոչ: Դրանից հետո նամակներ եք ստացել և իմանալով, որ ինձ դա հետաքրքրում է, ուզում եմ իմանալ՝ ո՞ւմ եք զեկուցել և ի՞նչ խնդիրներ եք ձեռնարկել այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ »,- պարզաբանեց վարչապետը:

Իշխան Կարապետյանը, սակայն, հարցը կրկին փորձեց շրջանցել Փաշինյանի հերթական հորդորից հետո, ՍԱՊԾ պետն ասաց՝ փորձել է կապվել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, բայց չի ստացվել: Կարապետյանն, այդուհանդերձ, վստահեցրեց, որ խնդրի առնչությամբ քայլեր ձեռնարկել են: Վարչապետն էլ պահանջեց, որ գյուղմթերքների արտահանման գործընթացը տեղի ունենա անհրաժեշտ պայմանների խստիվ պահպանմամբ: