Ռուսաստանի և ԵՄ երկրների միջև դյուրացված վիզային ռեժիմը դադարել է գործել

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Երկուշաբթի՝ սեպետեմբերի 12-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը կասեցնելու՝ ԵՄ Խորհրդի որոշումը, ինչի արդյունքում ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման պայմաններն ու ժամկետները կփոխվեն, գրում է Ինտերֆաքսը։

Այսպիսով, փաստաթղթերի քննարկման և վիզաների տրամադրման ժամկետներն այժմ կկազմեն առնվազն 15 օր, որոշ դեպքերում՝ մինչև 45 օր։ Վիզայի վճարը 35-ից դարձել է 80 եվրո, 6-12 տարեկան երեխաների համար՝ 35-ից 40 եվրո։

Բացի այդ, կավելանա վիզաների կենտրոն կամ հյուպատոսություն ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը։ Շենգենյան երկրների հյուպատոսությունները կարող են լրացուցիչ փաստաթղթեր պահանջել դիմորդներից, այդ թվում՝ վիզայի դիմումների ստանդարտ ցուցակում չներառվածները:

Եվրահանձնաժողովը կոչ է արել երկրներին մանրակրկիտ ստուգել Ռուսաստանի քաղաքացիների դիմումները և նրանց տրամադրել Շենգենյան վիզա՝ մեկանգամյա կարճ ուղևորությունների համար:

«Եթե քաղաքացին դիտվում է որպես անդամ պետություններից որևէ մեկի հասարակական կարգի, ներքին անվտանգության կամ միջազգային հարաբերությունների համար սպառնալիք, ապա այս դեպքում վիզան պետք է մերժվի անհատական գնահատման հիման վրա, ինչպես նաև երկրները պետք է հրաժարվեն վիզայից։ Երկրները պետք է դիմողին մերժեն վիզա տրամադրել նաև այն դեպքում, եթե կասկածներ կան, որ նա կլքի ԵՄ-ն վիզայի վավերականության ժամկետից հետո»,- մանրամասնել է Եվրահանձնաժողովը։

Տաթև Ֆռանգյան