«Լավագույնը՝ պատմության մեջ». ամփոփվել է գիտության և արվեստի «STARMUS VI» միջազգային փառատոնը

Լուրեր

07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ամփոփվել է գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնը, որը միավորել էր աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին և նպատակ ուներ ոգեշնչելու ու կրթելու տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և այլք:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջույնի խոսքում նշել է՝ փառատոնը նոր շունչ ու նոր ոգևորություն է բերել Հայաստանին. «5 օր շարունակ մենք հնարավորություն ունեցանք հաղորդակցվելու ինչպես համաշխարհային տիեզերագիտության նորագույն նվաճումների ու դրանց կերտող գիտնականների, այնպես էլ հռչակավոր ու անվանի երաժիշտների գլուխգործոցների հետ:

Սա այն վառ օրինակներից է, որոնք ապացուցում են, որ գիտությունն ու արվեստը սերտորեն կապված են, և դրանց համադրությունը ոչ միայն հակասություններ առաջ չի բերում, այլև դառնում է անհրաժեշտություն և ստեղծարարություն: Մաղթում եմ բոլորիս, որպեսզի «STARMUS VI» գիտության և արվեստի միջազգային փառատոնի բերած ոգևորությունը վերածվի առարկայական աշխատանքի, նորանոր ձեռքբերումների և գիտության ու արվեստի հազվագյուտ նվաճումների»:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաջողվել է «STARMUS»-ով մի քանի լուրջ արդյունքներ ստանալ և մի շարք բացահայտումներ անել. «Միջոցառումների ընթացքում մենք տեսանք, որ Հայաստանի Հանրապետությունում գիտության և արվեստի ուղղությունները հսկայական պահանջարկ ունեն: Այսպիսի միջոցառումները լրացուցիչ խթան են հանդիսանում այդ ուղղությունների զարգացման համար, որովհետև կրթությունը և գիտությունն առանց արվեստի այլևս գոյություն չունեն։ Եվ «Սթարմուսը» դրա լավագույն համադրումն է: Ինքներս մեզ համար նաև բացահայտումներ արեցինք, թե որքան մեծ ներուժ կա ՀՀ-ում»:

Փառատոնի համահիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն էլ նշել է՝ հյուրերից շատերը փաստել են, որ Հայաստանում անցկացված «STARMUS»-ը լավագույնն էր փառատոնի պատմության մեջ: Իսրայելյանը հույս է հայտնել, որ Հայաստանում նմանատիպ փառատոներ ապագայում ևս կանցկացվեն՝ ընդգծելով, որ առանց գիտության և կրթության Հայաստանում ապագա չկա:

Իսրայելյանը նաև տեղեկացրել է, որ պետական մարմինների և «STARMUS»-ի միջև ձևավորվել է լավագույն համագործակցությունը, ինչպես նաև եղել է ուսանողների ակտիվ մասնակցություն ծրագրին:

«STARMUS VI» փառատոնն ավարտվել է «Ալեքսեյ Լեոնով. Տիեզերքը ներսում» ֆիլմի բացառիկ պրեմիերայով։ Ֆիլմը հիմնված է խորհրդային տիեզերագնաց և պատմության մեջ առաջինը բաց տիեզերք դուրս եկած Ալեքսեյ Լեոնովի դստեր՝ Օկսանա Լեոնովայի վերջին հարցազրույցի վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Ցոյը։

Փառատոնի շրջանակում Երևանի Ազատության հրապարակում անցկացվել է նաև եռօրյա գիտական ճամբար, որին մասնակցել են ավելի քան 50 ընկերություններ և օրական ունեցել են հազարավոր այցելուներ: Ճամբարի շրջանակում ներկայացվել են գիտական նորարարությունները, անցկացվել են դասախոսություններ: Ճամբարն ավարտվել է սեպտեմբերի 11-ին՝ երեկոյան համերգային ծրագրով:

Ազատության հրապարակում բացված «Գիտության ճամբար» են այցելել և գիտության նորագույն նվաճումներին ու ձեռքբերումներին են ծանոթացել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Հայաստանում «STARMUS VI»-ն անցկացվել է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է եղել Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (Փրոփ-էմ) ռոբոտը։

Փառատոնի շրջանակում Ալեքսանդր Քեմուրջյանի անունով է անվանակոչվել Երևանի թիվ 170 ավագ դպրոցը: Շրջանառության մեջ է դրվել նաև մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ ««Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով»,- ասված է հաղորդագրությունում։