2021-ին ազդարարման 75 դեպք է եղել, 70-ը՝ անանուն․ փոխնախարարը վիճակագրություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է «Ազդարարման համակարգի մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Նախատեսվում է հստակեցնել ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները:

«Ազդարարման համակարգի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխության համաձայն՝ հնարավոր կոռուպցիոն հանցագործության մասին քաղաքացին իրավունք ունի նաև անանուն տեղեկացնել համապատասխան պետական մարմնին։

«Հատկապես շեշտադրումը կդնենք անանունության հանգամանքի վրա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց պաշտպանված զգալ»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Նախագիծն ԱԺ-ում բուռն քննարկման արժանացավ։

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը բուռն քննարկմանն արձագանքեց պաշտոնական վիճակագրության թվերով։ Նրա հավաստմամբ՝  2019թ–ին ՀՀ գլխավոր դատախազությունը կոռուպցիայի մասին 188 ահազանգ է ստացել, որից 153-ը` անանուն, 2020թ–ին ստացված 140 ազդարարումներից անանուն են եղել 119–ը, 2021–ին` 75-ից անանուն են եղել 70-ը։

Հատկանշական է, որ ստացված ահազանգերից 3 տարվա ընթացքում միայն 16-ով են հարուցվել քրեական գործեր. 2019-ին` 5 դեպքով, 2020-ին` 1, 2021-ին` 10 դեպքով։

Մանրամասները՝ տեսանյութում։