Ցուցադրական մարտավարական զորավարժություն` «Տիգրանակերտ» զորավարժարանում

Լուրեր

13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Բոլորը

Մայիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը: Որպես ուսուցանվողներ հրավիրվել էին ՊԲ-ի միավորումների և զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով: Դիմելով վերջիններիս, բանակի հրամանատարը անդրադարձ կատարեց անցկացվող միջոցառման կարևորությանը, մասնավորապես նշելով, որ զորքերի պատրաստության բարձրացմանը միտված յուրաքնչյուր գործընթաց կազմակերպելիս, պետք է հաշվի առնել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության պայմանները:

Ծավալված ուսումնական կետերում միավորումների և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները ծանոթացան հետևյալ թեմաներով պարապմունքների անցկացման օրինակելի կարգին.

– Ստորաբաժանման կամ անհատ զինծառայողի կողմից հենակետի փոխումը` հակառակորդի կողմից շրջանցում թույլ չտալու նպատակով, ծանր հրանետային համակարգերից պաշտպանվելու և մարտունակության վերականգնման առանձնահատկությունները, տարհանման և առաջին բուժօգնության կազմակերպումը` մարտական գործողությունների ժամանակ, զրահախմբի ձևավորման սկզբունքները, տեղաբաշխումն ու լուծվող խնդիրները, զորավարժությունների ժամանակ մշակվող փաստաթղթերն ու գնահատման կարգը:

Գումարտակային մարտավարական  զորավարժության թեմատիկ բովանդակությունը ընդհանուր գծերով համապատասխանում էր զորամասի մարտական խնդիրներին: Ստորաբաժանումները պայմանական հակառակորդի ինտենսիվ հրետանային կրակի պայմաններում դուրս են գալիս մարտական կիրառման շրջան, և շրջափակման սպառնալիքի պայմաններում վարում պաշտպանողական մարտ, այնուհետև երկրորդ շարակազմի և աջակցող ստորաբաժանումների հետ անցնում  հակագրոհի, վերականգնում առաջնագիծն ու զբաղեցնում նախկինի համեմատ առավել նպաստավոր բնագծեր: Գումարտակային մարտավարական զորավարժության բոլոր մասնակիցները բարձր գնահատականներով կատարել են առաջադրված խնդիրները:

Զորավարժության արդյունքում կատարելագործվել են գումարտակի հրամկազմի ունակությունները` մարտի տարբեր տեսակներում` ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման գործում, գումարտակի շտաբը մարզվել է տվյալների նախապատրաստման, հաշվարկների կատարման և փոխգործակցության անընդհատ ապահովման հարցերում, կրտսեր հրամանատարական օղակի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել զարգացնելու կրակի կառավարման, որոշումների ընդունման և խնդիրների առաջադրման կարողությունները, իսկ ստորաբաժանման զինծառայողները սովորել են գործել շատ ավելի ներդաշնակ ու ձեռք բերել բարոյամարտական առավել կայուն հատկանիշներ:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն