Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով նամականիշի մարման արարողությանը

Լուրեր

19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Մարզահամերգային համալիրում մասնակցել է «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով նամականիշի մարման արարողությանը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Նամականիշի վրա պատկերված է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» միջազգային փառատոնի լոգոտիպը, գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Մարս մոլորակը, իսկ ներքևի մասում տեղադրված է «ՍԹԱՐՄՈՒՍ VI Հայաստան, միջազգային փառատոն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Մարումն իրականացրել են Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, պրոֆեսոր, STARMUS VI փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Արայիկ Հարությունյանը նախ բոլորին շնորհավորել է STARMUS VI փառատոնի կայացման առիթով և նշել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում STARMUS-ը Հայաստանում դարձել է հանրային կյանքի ամենակարևոր բաղադրիչը: «Այսօր շատերն են խոսում փառատոնի մասին, և մենք շատ ուրախ ենք, որ փառատոնը Հայաստանում գիտության զարգացման, արվեստի խրախուսման կարևոր գրավականներից մեկը դարձավ վերջին շաբաթվա ընթացքում: Կարծում եմ՝ մենք դեռ շատ երկար ժամանակ կզգանք STARMUS-ի բերած արդյունքները: Ես բազմիցս նշել եմ, որ նամականիշը պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկն է: Այսօր մարելով և շրջանառության մեջ դնելով այս նամականիշը՝ մենք նշանավորում ենք STARMUS VI փառատոնի կարևորությունը Հայաստանում»,- ասել է Արայիկ Հարությունյանը: