Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հանդիպել ռեկտոր Դիանա Գալոյանի, դասախոսների և ուսանողների հետ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Համալսարանը հյուրընկալել է Starmus VI փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Դորդենին, որը 2003-2015 թվականներին եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը։

Նախագահ Խաչատուրյանը ողջունելով Ժան-Ժակ Դորդենին և ուսանողներին ասել է.

«Այսօր ձեզ համար դասախոսությամբ է հանդես գալու Ժան Ժակը: Կարծում եմ, որ նրա դասախոսությունը նվիրված կլինի ոչ միայն տիեզերական գործունեությանը, այլ կհնչի գիտնական մարդու խոսք՝ ուղղված ձեզ, երիտասարդներին, ովքեր ամենամեծ երազողներն են: Մեր բոլորի ցանկությունն է, որ միշտ ձգտեք ձեր այդ երազանքներին և կարողանաք հասնել դրանց իրականացմանը:

Մեր հասարակությանը, ժողովրդին, պետությանը հարկավոր են մարդիկ, ովքեր երազողներ են, ազատ մարդիկ են, ովքեր հնարավորություն ունեն իրենց գիտելիքներով իրենց գաղափարներն ու երազանքները կյանքի կոչել: Մեր՝ որպես պետության խնդիրը կայանում է նրանում, որ ապահովենք ձեզ համար այդ պայմանները:

Մենք լավ, որակյալ մասնագետների կարիք ունենք, լավ տնտեսագետների, ինժեներների, ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, բժիշկների, գյուղատնտեսների:

Այս ամբողջ գործընթացը, որ կազմակերպվում է այսօր այստեղ, այս հյուրերը, որ գտնվում են այստեղ, այդ ամբողջի մի մասն են կազմում:

Համոզված եմ, որ այսօրվա հանդիպումից գիտելիքներ կքաղեք, ձեր մեջ նոր հետաքրքրություններ կառաջանան»:

Նախագահ Խաչատուրյանն այնուհետև հակիրճ պատմել է իր և Ժան-Ժակ Դորդենի հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել մոտ մեկ տարի առաջ Երևանում:

«Այս տարվա մայիսի 25-ին առաջին անգամ Հայաստանը տիեզերք ուղարկեց իր արհեստական արբանյակը: Ուղիղ մեկ տարի առաջ ոչ ոք դրան չէր հավատում: Իսկ մենք քննարկում էինք դրա իրականացման հնարավորությունները: Մենք Ժան Ժակի հետ հանդիպել ենք մոտ մեկ տարի առաջ և նման գաղափարներն առաջանում են այդպիսի սովորական շփումների ժամանակ: Այդ գաղափարն այսօր արդեն իրականություն է դարձել»,- պատմել է Վահագն Խաչատուրյանը:

Հանրապետության նախագահի խոսքով Հայաստանը ցանկանում է զարգացնել տիեզերական գիտությամբ կամ տիեզերական գործունեությամբ զբաղվելու իր կարողությունները: «Համոզված եղեք, որ այդ բնագավառը Հայաստանում զարգանալու է և մենք միջազգային տիեզերական գործակալությունների այդ մեծ ընտանիքի մասն ենք կազմելու»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և բոլորին հաջողություններ մաղթել:

Այնուհետև նախագահ Խաչատուրյանը, ուսանողների հետ միասին լսել է Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Դորդենի դասախոսությունը,- ասված է հաղորդագրությունում։: