«Պետությունը պետք է լինի գերագույն արժեք». ինչո՞ւ են փոխվել պատմության դասագրքերի շեշտադրումները

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

«Մենք փորձում ենք մեր երեխաների համար հասկանալի և տեսանելի դարձնել, որ պետությունը մեզ համար պետք է լինի գերագույն արժեք։ Եվ մենք պետք է կարողանանք մեր պատմական տարբեր իրադարձությունները վերլուծել Հայաստանի Հանրապետության գոյության և հարատևության դիրքից, որպեսզի չկրկնենք նույն սխալները և նույն խնդիրների առաջ չկանգնենք»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի բովանդակությանը և Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցին։

Նախարարը պնդել է, որ դասագրքերում որևէ քաղաքական պրոպագանդա չկա, այլ դրված է պետական մտածողություն ձևավորելու հստակ նպատակ։ Ըստ նրա՝ պատմական հայրենիքի իմացությունը կարևոր է, սակայն այն պետք է ծառայի իրական Հայաստանի հզորացմանը, ոչ թե դառնա վտանգավոր երազանք, որը կարող է զրկել այսօրվա ունեցած պետականությունից։

Անդրեասյանն անդրադարձել է նաև Նժդեհի վերաբերյալ հարցին։ «Ես խոսել եմ նրա գաղափարների հետագա օգտագործման մասին։ Կարծում եմ՝ Նժդեհի դերը մեր պատմության մեջ չի կարող թերագնահատվել. նա որպես ռազմական գործիչ, նա որպես պատմական գործիչ, իհարկե, տեղ ունի մեր ծրագրերում և ուսումնասիրվում է։ Իսկ մնացածը, կներեք, ուղղակի հարկ չեմ համարում անդրադառնալ»՝ արձագանքելով դիտարկմանը, թե իշխանությունը և անձամբ ինքը փորձում են «ուրանալ» Գարեգին Նժդեհին։ Նախարարը հստակեցրել է, որ խնդիրը ոչ թե պատմական կերպարի, այլ նրա գաղափարների շահարկման կամ ոչ տեղին օգտագործման մեջ է, իսկ դպրոցական ծրագրերում Նժդեհն ունի իր հաստատուն տեղը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։