Պետերբուրգի՝ Պուտինի պաշտոնանկությունը պահանջող շրջանային պատգամավորները ոստիկանություն են կանչվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում «Սմոլնինսկոյե» մունիցիպալ կազմավորման խորհրդի յոթ պատգամավորներ կանչվել են ոստիկանություն՝ ռուսական բանակի «վարկաբեկման» վերաբերյալ արձանագրություններ կազմելու համար։ Այս մասին Mediazone-ին ասել է պատգամավոր Դմիտրի Պալյուգան։

Ըստ Սանկտ Պետերբուրգի Կենտրոնական շրջանի ՆԳՆ հաղորդագրության, որը ստացել է պատգամավորներից Նիկիտա Յուֆերևը, նրանք պատրաստվում են արձանագրություն կազմել՝ համաձայն ՌԴ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 20.3.3-րդ հոդվածի 1-ին մասի՝ «գործող իշխանության վարկաբեկմանն ուղղված գործողությունների պատճառով»։

Ոստիկանության տվյալներով՝ պատգամավորներն այս գործողությունները կատարել են սեպտեմբերի 7-ին ժամը 19:00-ի սահմաններում՝ Օդեսսկայա փողոցի 1-ին տան հասցեում։ Այնտեղ է գտնվում Սմոլնինսկոյեի քաղաքապետարանի վարչակազմի շենքը։

Հայտնի է, որ Յուֆերևից բացի՝ ոստիկանություն են հրավիրվել նաև Պալյուգան, Դմիտրի Բալտրուկովն ու Դիանա Սերայան։

Սեպտեմբերի 7-ի երեկոյան Սմոլնինսկոյեի մունիցիպալիտետի պատգամավորները որոշել են Պետդումային կոչ անել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դավաճանության մեղադրանք առաջադրել՝ ուկրաինական պատերազմի պատճառով պաշտոնանկ անելու համար։ Դիմումի տեքստում, մասնավորապես, ասվում է, որ Ռուսաստանի «երիտասարդ աշխատունակ» քաղաքացիները զոհվում են ռազմական գործողությունների ընթացքում, իսկ ռուսական տնտեսությունը տուժում է։

Տաթև Ֆռանգյան