ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ին ԱԹՍ-ներ մատակարարած իրանական ընկերության դեմ

Լուրեր

24.11.2026 | 17:17
Ռումինիան իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի ԵՄ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 17:07
Սահմանադրության նոր նախագծով բոլոր դատավորները կարող են դառնալ ժամանակավոր պաշտոնակատարներ․ Դատավորների միությունն ահազանգում է անկախության վտանգի մասին
24.11.2026 | 16:50
Փաշինյանի հետ խոսեցինք այն գերազանց տնտեսական հնարավորությունների մասին, որոնք կան մեր երկրների համար․ Ռումինիայի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 16:43
Մոլդովան սկսել է նախապատրաստվել՝ միանալու Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ ոլորտային պատժամիջոցներին
24.11.2026 | 16:35
Միրզոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն, վիզաների ազատականացումը և ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը
24.11.2026 | 16:26
Մտրակի 74 հարված․ Իրանում հայտնի երգչուհին պատժվել է առանց հիջաբի ելույթ ունենալու համար
24.11.2026 | 16:18
Գերմանիան կդառնա առաջին երկիրը, որը հասանելիություն կստանա ուկրաինական DELTA մարտական համակարգին
24.11.2026 | 16:10
Աշխարհի առաջին ռակետը հակառեկորդ է սահմանել
24.11.2026 | 16:02
Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները․ FT
24.11.2026 | 15:53
Մրցակիցներին դուրս մղելու նպատակով անիրատեսական ցածր գներ են առաջարկվել․ երկու ընկերություն տուգանվել է 29,8 մլն դրամով
24.11.2026 | 15:45
«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան
24.11.2026 | 15:45
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
24.11.2026 | 15:36
Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 15:34
Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
24.11.2026 | 15:26
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին
Բոլորը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայատարել է, որ պատժամիջոցներ է կիրառել Թեհրանի  Safiran Airport Services ընկերության նկատմամբ, որը, ինչպես պնդում են  ամերիկյան իշխանությունները, կապված է ՌԴ իրանական անօդաչուների մատակարարման հետ, գրում է Meduza-ն։

ԱՄՆ տվյալներով՝ իրանական այս ընկերությունը «համակարգել է  ռուսական ռազմական թռիչքները Իրանի և Ռուսաստանի միջև», այդ թվում՝ կապված իրանական անօդաչու թռչող սարքերի, հարակից սարքավորումների և անձնակազմի տեղափոխման հետ։ ԱՄՆ-ն պնդում է, որ  հավաքումից ու փորձարկումից հետո  ՌԴ օդատիեզերական ուժերը պատրաստվում են օգտագործել իրանական անօդաչուները ռուսականների հետ Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Ռուսաստանը գնալով ավելի հուսահատ ընտրություն է կատարում՝ շարունակելու իր չհրահրված պատերազմն Ուկրաինայի դեմ, հատկապես մեր աննախադեպ պատժամիջոցների և արտահանման վերահսկողության պայմաններում», – ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը։

Ֆինանսների նախարարությունը նաև պատժամիջոցներ է սահմանել իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրող մի քանի ընկերությունների նկատմամբ։

 

Էմմա Չոբանյան