«Մինչև Արցախի հարցը չլուծվի, ես ոչ մի տեղ չեմ գնա»․ Ռուբեն Վարդանյանն այցելել է Արցախի ԱԺ

Լուրեր

04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ ընդունել է բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին տեղեկացնում է
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ողջունել է Վարդանյանի՝ Արցախի քաղաքացիություն ստանալու, Արցախում բնակություն հաստատելու մասին որոշումը և հույս հայտնել, որ այդ կարևոր քայլով կարդարացնի բազում արցախցիների սպասելիքները։

Իր հերթին Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, բարձր գնահատել օրենսդիր մարմնի՝ հետպատերազմյան և առանձնապես ստեղծված ծանր պայմաններում ծավալած գործունեությունը։

«Արցախի ապագայի հարցը միայն Արցախում ապրողների խնդիրը չէ, այլ համայն հայության»,-նշել է Ռուբեն Վարդանյանը և վստահեցրել, որ պատրաստ է բոլոր հնարավորություններն ու ներուժը օգտագործել ի նպաստ Արցախի։

Խոսելով առկա մարտահրավերներից՝ բարերար Վարդանյանը առաջ է քաշել Արցախ այցելելու 3 հիմնական նպատակների տեսլականը՝միտված Արցախի կարգավիճակի, անվտանգության և սոցիալ- տնտեսական զարգացմանը։

Անչափ կարևորել է ոչ միայն ռազմական, այլ նաև տեղեկատվական անվտանգութան ապահովման հարցը։

«Մինչև Արցախի հարցը չլուծվի, ես ոչ մի տեղ չեմ գնա», – իր խոսքն այսպես է ընդհանրացրել բարերար Վարդանյանը։

Խորհրդարանականները ողջունել են Արցախի և հայոց աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում Ռուբեն Վարդանյանի կայացրած որոշումը և փոխգործակցության պատրաստակամություն հայտնել։

Երկուստեք կարևորվել է համախմբվածությունը հստակ նպատակի ու խնդրի շուրջ։