«Եկեք պայմանավորվենք»

Լուրեր

06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
Բոլորը

2019 թ. ապրիլի 4-ի նիստում ՀՀ կառավարությունն իր №369-Լ որոշմամբ հաստատեց «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը»: Նիստի ժամանակ, արդարադատության նախարար Ա. Զեյնալանի՝ պետական մարմնի 50 հայտատուի միաժամանակ սպասարկելու կարողության վերաբերյալ հարցին ի պատասխան, վարչապետը հայտարարեց, որ այս ծրագիրը հաստատում են 500 կամ 1000 հայտատուի սպասարկելու հեռանկարով:
2022 թ. հունիսի 23-ի նիստում ՀՀ վարչապետն արձանագրեց. «բայց եկեք պայմանավորվենք, որ «խելացի անասնագոմերի» պատմությունը չբերենք»: Ի՞նչ տեղի ունեցավ նախորդ 3 տարիների ընթացքում, որ այժմ պետք է նույն «պատմությունը չբերենք»: Այս հարցին անդրադարձել եմ դեռ երկուսուկես տարի առաջ՝ ընդգծելով առանձին ոլորտներում լուծում պահանջող խնդիրների առաջնահերթությունները որոշելու պետական մարմինների անկարողությունը, ոչ առաջնահերթ խնդիրները կարգավորելուն միտված ընթացակարգերի մշակման համար պաշտոնյաների կողմից հատկացվող հսկայական ժամանակը, այլ հանգամանքներ:
ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունների համաձայն 2019-2022 թթ. Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացված ֆինանսական միջոցների (հազար դրամ) և կառուցված անասնաշենքերի թվաքանակը ներկայացված է ստորև:

ՀՀ 2022թ. պետական բյուջեով 315 միլիոն դրամ է նախատեսվել 25 «խելացի» անասնագոմ կառուցելու համար:
Ո՞ւր են ՀՀ վարչապետի նշած 500-1000 «խելացիները»: Այս ծրագրի նախագծման, քննարկման, խմբագրման, մշտադիտարկման և հաշվետվությունների պատրաստման համար ՀՀ գյուղատնտեսության, իսկ հետագայում՝ ՀՀ էկոնոմիկայի և մնացած նախարարությունների և ՀՀ վարչապետի աշխատակազմի մի շարք մասնագետներ, բաժինների և վարչությունների պետեր, փոխնախարարներ, նախարարներ և այլ պաշտոնյաներ հարկատուների կողմից վճարվող մի քանի հազար մարդ/ժամ են հատկացրել: Արդյո՞ւնքը․․․
Ի՞նչ տեղեկատվություն և երաշխիքներ կան, որոնք ՀՀ քաղաքացիներին կհավաստիացնեն, որ մնացած նման «ծրագրերն» ու «միջոցառումները» հասնում են իրենց սահմանված նպատակներին, իսկ հատկացված միջոցները նպատակային, արդյունավետ և խնայողաբար են օգտագործվում:

Պետական միջոցների ոչ նպատակային, անարդյունավետ և ոչ խնայողական օգտագործման մի շարք այլ վկայություններ կան: 2021թ. շտապ կառուցված Տաթև-Աղվանի ճանապարհը 2022թ. արդեն իսկ վերանորոգման կարիք ունի: Հազար ու մեկ պատճառ ու հիմնավորում կբերեն, սակայն փաստը մնում է փաստ:  Factor.am-ը, «Հետք»-ը, «Ազատություն»-ը և այլ լրատվամիջոցներ գրել են հայկական արտադրության COVID-19 ՊՇՌ թեստերի արտադրության համար ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ»-ին հատկացված 550 հազար ԱՄՆ դոլարի մասին: Քանի՞ թեստ արտադրվեց, որտե՞ղ օգտագործվեց, ի՞նչ որակ են ապահովել հայկական թեստերը, ինչո՞ւ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ»-ը դրանցով չհեղեղեց տարածաշրջանի և աշխարհի առողջապահական հիմնարկները: Ո՞վ գիտի:

Մի շարք աղետալի ձախողումներ արձանագրած կառավարության ղեկավարի «եկեք պայմանավորվենք»-ը ուղեղ է ծակում: Այդ արտահայտությունն արդեն մեկ անգամ աղետ է գուժել: 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետն ԱԺ պատգամավորներին առաջարկում էր. «Եկեք պայմանավորվենք, որ մենք երբեք, այլևս երբեք, այլևս ինչ էլ լինի, եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»: Գիտենք ինչ եղավ: Սրանից 4-5 ամիս առաջ խոստովանեց, որ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»: Բաց թողնելով Հադրութի և Շուշիի հետ կապված այն հանգամանքը, որ դրանք բանակցությունների առարկա չեն եղել և այդքանով նույն վիճակը ունենալ չէինք կարող, հստակ է դառնում, որ մարդը նախօրոք գիտեր արդյունքը, բայց ասում էր «եկեք պայմանավորվենք»:

Այդ ելույթից երկու տարի էլ չի անցել, հիմա էլ առաջարկում է, «եկեք պայմանավորվենք, որ «խելացի անասնագոմերի» պատմությունը չբերենք»: Եթե առաջին դեպքում ցանկանում էր պայմանավորվել հազարավոր մարդկանց կյանքի ու մահվան հետևանքով հասարակությանը հասցված աղետալի տրավմայից հետո իր կառավարման շարունակությունն ապահովելու վերաբերյալ, ապա հիմա ցանկանում է պայմանավորվել միլիարդավոր դրամների վատնման ու փոշիացման և դրա համար կոլեկտիվ անպատասխանատվության շուրջ:
Տնտեսության բոլոր ոլորտներում առկա են անբավարար կարողությունների հետ կապված լրջագույն խնդիրներ և առանց դրանք հաշվի առնելու, առանց իրավիճակը խորը վերլուծության ենթարկելու և քաղաքական գնահատականներ տալու, առանց առաջնահերթությունները որոշելու, հստակ նպատակներ սահմանելու «մեգածրագրերի» մշակումն ու իրականացումը հղի է եղած միջոցները փոշիացնելու լուրջ սպառնալիքով: Դրա պատասխանատվությունը կրում են կառավարության ղեկավարն ու նախարարները, նրանց ենթակա մնացած պաշտոնյաները: Սակայն նույնիսկ հետագայում պատասխանատվության կանչելը Հայաստանի Հանրապետության հարցերը չեն լուծի, քանի որ ոչ այդ միջոցները և ոչ էլ կորսված ժամանակը վերականգնել հնարավոր չէ:
Ավելացնեմ, որ 2021 թ. փետրվարի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարություն էի դիմել՝  խնդրելով «տեղեկատվություն տրամադրել ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի 4-ի №369-Լ որոշման համաձայն կառուցված վերակառուցված ու «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն» միջոցառման շրջանակներում, որոշման ընդունման օրվանից ի վեր, պետական բյուջեից աջակցություն ստանալու համար դիմած և փաստացի աջակցություն ստացած անձանց սեռի, հատկացված գումարների և հայտերի քննության ժամկետների վերաբերյալ»: Ի տարբերություն 2020 թ. կատարված հարցման պատասխանի, որում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նշել էր 162 «խելացիի» մասին, 2021 թ. փետրվարին արդեն խոսքը 322-ի մասին էր: Ստորև ներկայացնում եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանին կցված աղյուսակը (աղյուսակի ձևաչափը կցված էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված հարցմանը):

Ցանկություն, ժամանակ և կարիք չկա պարզելու տարբեր տարիների պետական բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվություններում արտացոլված 58 և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխան գրության մեջ նշված 322 թվերի տարբերությունը: Պետական կառավարման համակարգի հետ երկար տարիների շփման փորձը վկայում է, որ ոչինչ չի փոխվել և ինչպես նախկինում, հիմա էլ «կգտնեն» պատասխան: Օրինակ, կասեն՝ մենք ներկայացրել ենք ստացված հայտերի վերաբերյալ տվյալները, կամ հաստատված հայտերի վերաբերյալ տվյալները, կամ նման մեկ այլ պատասխան, չնայած իմ հարցման մեջ ես հստակ խնդրել եմ տեղեկատվություն տրամարդել «փաստացի աջակցություն ստացած» անձանց վերաբերյալ: Ձևական առումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գրությունն էլ կարելի է պատասխան համարել, չնայած տրված հարցին ըստ էության չի պատասխանում:
Բոլոր փուչիկները մի օր պայթում են:

Արտակ Քյուրումյան, պետական ֆինանսական կառավարման փորձագետ