Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել՝ ինքնախաբեությամբ ենք զբաղվել․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն վտանգներով է հղի․ «Անվերջ սպանվելու վտանգի տա՞կ ենք ուզում մնալ, թե՞ կոնֆլիկտը պետք է լուծել»։

Իսկ այդ նպատակի համար նա տեսնում է անհրաժեշտություն՝ 30 տարի պատերազմներով և ռազմական բախումներով անցնող հայ և ադրբեջանցի ժողովուրդների «վերքերն ապաքինել՝ թշնամանքը խորացնելու փոխարեն»։

«Ադրբեջանը խոցվել է 94-ի պատերազմում՝ 25․000 զոհ տալով և 600․000 փախստական ունենալով, թե՞ միայն մենք ենք զոհը, վերքերը երկկողմանի պիտի լավացնենք։ Ծուղակ է մեզ՝ ադրբեջանցիների հետ հարատև թշնամության դրդելը․ թշնամանքը չպիտի սնենք»,- ասում է Թորոսյանը։

Կառավարող ուժի՝ ՔՊ-ի վարչության անդամ Արսեն Թորոսյանը կարծում է, որ նախորդ տարիներին պետությունը ձախողվել է՝ չկարողանալով հասնել Արցախի անկախության։ Ասում է, որ այդ գաղափարն ինքնախաբեություն է եղել․ «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել»։

Ըստ պարոն Թորոսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր գործընկերներն աշխատում են, որ ական կամ հետաձգված պայթյուն չլինի Արցախի հարցի լուծումը։

Հարցազրույցում անդրադարձ կատարեցինք նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» համաժողովին՝ նստած Վլադիմիր Պուտինի անմիջապես կողքին։ Ի դեպ, Պուտինը հենց բազմաբևեռ աշխարհ ստեղծելու նպատակն է հայտարարել իբրև ուկրաինական պատերազմի պատճառ։ Հարցին՝ Փաշինյանի մասնակցությունն այս վերնագրով գագաթնաժողովին աջակցությո՞ւն է պատերազմին՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ Հայաստանի ազգային շահերից է բխում ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպումները, և «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» համաժողովին մասնակցությունը նա տեղավորեց այդ հարցի շրջանակում։ Սակայն կոնկրետ չէր նրա պատասխանը մեր հարցին՝ ինչպիսի՞ն դաշնակից եղավ ՌԴ-ն 2020-ի պատերազմի, հետագա ամիսներին ադրբեջանական ներխուժումների ժամանակ։

Ներքաղաքական հարցերին անդրադառնալով՝ Արսեն Թորոսյանը հայ ժողովրդի երկու հատվածների՝ ՀՀ-ի և ԼՂ-ի բնակիչների միջև ատելության սերմանում որակեց Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, թե ՀՀ-ում կա ատելություն Արցախի և արցախցիների նկատմամբ։ ՔՊ-ական պատգամավորը հերքեց նաև «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանի մեղադրանքը, թե ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրս է կիրառվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան