Ադրբեջանում «Տերտերի գործով» խոշտանգված և բռնության ենթարկված զինծառայողների թիվը հասել է 405-ի

Լուրեր

09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
Բոլորը

Ադրբեջանում հայտնի «Տերտերի գործով» խոշտանգված կամ այլ կերպ բռնության ենթարկված ադրբեջանցի զինծառայողների թիվն այժմ գնահատվում է 405, գրում է bne.eu-ն։

Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազը նախօրեին հայտնել է, որ խոշտանգումների և այլ ապօրինի գործողությունների ենթարկված 288 նոր անձինք են բացահայտվել, ճանաչվել տուժողներ և գործի հանգամանքների վերաբերյալ լրիվ և բազմակողմանի հարցաքննվել են։ Ընդհանուր առմամբ, այս պահին քրեական գործով կա 405 տուժող։

Հիշեցնենք, որ 2017 թվականին՝ Ապրիլյան պատերազմից հետո, Ադրբեջանի Տերտերի շրջանում ավելի քան 100 զինվորներ զորամասում զանգվածային խոշտանգումների էին ենթարկվել, նրանցից պահանջել էին «խոստովանել հօգուտ Հայաստանի լրտեսություն անելու մեջ»։

Իրավապաշտպան Օքթայ Գուլալիևի խոսքով՝ 9 զինծառայող մահացել է։ Կասկածյալների խոշտանգումների հետևանքով առաջացած դատական վարույթների մեծ մասը հետագայում կարճվել էլ։

2021 թվականի դեկտեմբերին, հետաքննությունը վերսկսելուց հետո, խոշտանգումների համար քրեական պատասխանատվության ենթարկվածների թիվը հասել է 17-ի։ Նրանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս պահին հետախուզվում է մեկ անձ։ Եվս 4 հոգի անազատության մեջ էր դեռևս մինչև վարույթի վերսկսումը։

Հավելենք, որ օրերս էլ այս գործով կալանավորվել էր Ադրբեջանի ՊՆ անձնակազմի գաղափարական աշխատանքի ու բարոյահոգեբանական ապահովման վարչության  պետի ժամանակավոր պաշտոնակատար, գերենալ-մայոր Բեքիր Օրուջևը։

Էմմա Չոբանյան