Էներգակիրների գնի աճն ազդում է Թուրքիայի վրա․ Չավուշօղլու

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

Էներգակիրների գների աճն ազդում է Թուրքիայի վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության շարունակությունը հանգեցրել է շատ լուրջ ճգնաժամերի, մասնավորապես՝ էներգետիկայի ու պարենային ոլորտում։

«Մենք չենք կարող անտարբեր լինել այս հարցում միայն այն պատճառով, որ Թուրքիայում իրավիճակն ավելի լավ է, քան Եվրոպայում կամ աշխարհի ցանկացած այլ տարածաշրջանում։ Իհարկե, էներգակիրների գները նույնպես ազդում են մեզ վրա։ Մասնավորապես, գազը և այլ ոլորտներում գները եռապատկվել կամ քառապատկվել են։ Արդյունքում սա աշխարհի խնդիրն է, և դրա լուծումը մեր ձեռքում է»,- ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ավելի վաղ հայտարարել էր ռուսական գազի գնային շեմ սահմանելու անհրաժեշտության մասին։ Օգոստոսի վերջին նա նաև հայտարարեց, որ ԵՀ-ն աշխատում է գործառնական և երկարաժամկետ միջոցների վրա՝ բարելավելու իրավիճակը ԵՄ-ում էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին, որը հիմնականում կախված է «կապույտ վառելիքի» արժեքից։

Տաթև Ֆռանգյան