Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ ոստիկանության աշխատակիցներին կաշառք առաջարկելու համար

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպք․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես՝ Ա. Գ.-ն և Է. Գ.-ն, ծառայություն իրականացնելիս Բագրատունյաց պողոտայում ժամը 04:00-ի սահմաններում նկատելով երթևեկելի գոտու 2-րդ շարքում կայանված Opel մակնիշի ավտոմեքենա, մոտեցել են վարորդին, պահանջել փաստաթղթերը, կատարել սթափության զննում: Պարզելով, որ վարորդը՝ Մասիս քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն, գտնվում է ոչ սթափ վիճակում, ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք: Իր օգտին պաշտոնատար անձանց կողմից ապօրինի անգործության՝ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց Ա. Հ.-ն ոստիկանության աշխատակիցներին առաջարկել է 20000 ՀՀ դրամ կաշառք: Չնայած վերջիններիս զգուշացումներին, որ գումար առաջարկելը քրեորեն պատժելի արարք է, Ա. Հ.-ն շարունակել է պնդել՝ կաշառքի առարկա հանդիսացող գումարը նետելով ծառայողական մեքենայի մեջ:

Ա. Հ.-ն ոստիկանության պարեկների կողմից ձերբակալվել ու տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: