«Նահանջի հրաման ա եղել, մեզ տարան Հադրութի զորամաս», «Սո՛ւտ ա ասում». դատարանում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է պատերազմի ընթացքում մարտական դիրքն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը: Հարցաքննվում են վկաները:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

«Հակառակորդի հարձակման ժամանակ եղել ենք Խուռհատ սարի վրա (Հադրութ քաղաքի մոտակայքում): Ես մի օր հետո եմ իմ վաշտի հետ բարձրացել սարը: Խուռհատ սարի հարձակման ժամանակ բազմաթիվ վիրավորներ են եղել, նրանց օգնություն էինք ցույց տալիս, այնտեղ ենք եղել 2 վաշտի հրամանատար, դասակի հրամանատար, վաշտի ավագը և գումարտակի հրամանատարը: Այդ ժամանակ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը ասել է՝ վիրավոր եմ, նստել է մեքենան ու գնացել:

Դրանից հետո մենք ընկել ենք շրջափակման մեջ: Ռադիոկապ չենք ունեցել, վերադասի հետ կապ չենք ունեցել, բջջայինով զանգեր ենք կատարել: Այնտեղ եղել եմ ես և Վարդանյան Վազգենը՝ ականանետային դասակի հրամանատրը և վաշտի ավագը:  Հակառակորդը կրակում էր, չէր թողնում դուրս գանք: Հետո սարի դոշով մի կերպ շրջանցել ենք, կարողացել ենք դուրս գալ շրջափակումից՝ մոտ 60 զինծառայողների հետ»,- պատմեց վկաներից մեկը՝  Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 12-րդ (ուսումնական) վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ վաշտերը եղել են իրարից 500-600 մ, նույնիսկ 1 կմ հեռավորության վրա: ««Չռիկներ» կոչող հատվածի դիմացի վրա է եղել իմ վաշտը… Հակառակորդը արդեն շրջափակում էր, հրետանակոծում էին բլուրը, հետքաշման հրաման ենք ստացել, իրականացվել է նահանջ… Մեզ տարել են Հադրութի զորամաս: Իմ վաշտը իմ գլխավորությամբ եղել է Հադրութում»,- նշեց Գրիգորյանը:

«Սուտ ա ասում»,- տեղից արձագանքեց դատարանի դահլիճում ներկա գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից մեկը:

«Մարտական դիրքերում այդ ժամանակ իմ վաշտից եղել է մեկ զոհ և մեկ վիրավոր… Հակառակորդը սկսեց ռմբակոծել զորամասը, մեզ տեղափոխեցին Հադրութի դպրոց: Այդ ժամանակ նոր նշանակումներ են եղել…»,- հավելեց վկան:

Մանրամասները տեսանյութում: