Աֆղանստանում հուսով են, որ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը չի փչացնի ՌԴ-ի հետ հարաբերությունները

Լուրեր

25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
Բոլորը

Աֆղանստանի ԱԳՆ-ն հուսով է, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը բացասաբար չի ազդի Մոսկվայի հետ հարաբերությունների վրա։ Այս մասին ասել է «Թալիբան»-ի կառավարությունում ԱԳՆ խոսնակ Աբդուլ Քահար Բալխին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք սերտ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, և թույլ չենք տա, որ թշնամիների նման գործողությունները բացասաբար ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա»,- գրել է Բալխին Twitter-ում։

Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան՝ Քաբուլում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի շենքի մոտ։ ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակից։ ՌԴ դեսպանատունը սերտ կապի մեջ է Աֆղանստանի անվտանգության ծառայությունների հետ, որոնք հետաքննում են պայթյունը, դիվանագիտական առաքելության անվտանգությունն ուժեղացվել է, հայտնել են նախարարությունից։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ հարձակման կազմակերպիչներն ու հեղինակները հնարավորինս շուտ կպատժվեն։

Տաթև Ֆռանգյան