Մոսկվայի դատարանը չեղարկել է «Նովայա գազետա»-ի տպագիր տարբերակի լիցենզիան

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի Բասմանի դատարանն անվավեր է ճանաչել և չեղարկել «Նովայա գազետա»-ի տպագիր տարբերակի լիցենզիան։ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզոր»-ի համապատասխան պահանջը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռուսական գերատեսչության հայցը հիմնավորվել է 2006 թվականին խմբագրության հիմնադրի փոփոխությամբ։ Միաժամանակ, «Նովայա գազետա»-ն կանոնադրությունը չի ներկայացրել «Ռոսկոմնադզոր»-ին, ինչպես պահանջում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքը։

Իր հերթին, հրատարակչության պաշտպանությունը նշել է, որ «Նովայա գազետա»-ն սկսել է հրատարակվել 2002 թվականին, իսկ չորս տարի անց խմբագրությունում աննշան փոփոխություններ են եղել, որոնք չեն պահանջում գրանցման համար նոր կանոնադրություն ներկայացնել:

«Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը Բասմանի դատարանի որոշումն «աննշան», «պատվերով» և «քաղաքական» է անվանել։

«Այն ոչ մի իրավական հիմք չունիև կբողոքարկվի»,- հայտարարել է նա։

Տաթև Ֆռանգյան