Երևանյան կանգառներում տեղադրվում են նոր կանգառասրահներ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանյան կանգառներում տեղադրվում են նոր կանգառասրահներ: Ծրագիրն իրականացվում է փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրի շրջանակում տեղադրվել է 10 նոր կանգառասրահ․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթացիկ տարում քաղաքապետարանի լրացուցիչ ծրագրով Երևանում կտեղադրվի ևս 30 նոր կանգառասրահ, որոշ վարչական շրջաններ աշխատանքները կիրականացնեն նաև սեփական միջոցներով:

Անվտանգության համապատասխան միջոցներ են ձեռնարկվում՝ աջակողմյան մշտական երթևեկությամբ ապահովված խաչմերուկները լուսացուցային համապատասխան ազդանշանով կահավորելու ուղղությամբ: Քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում առաջին՝ Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների և Արշակունյաց պողոտայի հատման խաչմերուկում միացումն արդեն տրված է: Գործընթացը կշարունակվի հաջորդաբար բոլոր խաչմերուկներում:

2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Զեկուցվել է, որ արդեն իսկ մատակարարվել է 285 վերելակ, որից 98 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են և վերելակները հանձնված են շահագործման: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել տեղադրված նոր վերելակներում գովազդային պաստառների փակցնումն արգելելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։