Դատախազների առաջխաղացման և պաշտոնի բարձրացման ընթացակարգերում կան խնդիրներ․ ՀՔԱՎ-ը առաջարկություններ է ներկայացնում

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» (IFES) աջակցությամբ իրականացվող «Հակակոռուպցիոն պայմանագրերի և չափանիշների իրականացում» ծրագրի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերլուծում է կոռուպցիայի համատեքստն՝ ըստ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ներկայացված առաջարկությունների. տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

«Ծրագրի շրջանակում ընտրել ենք ՀՀ վերաբերյալ միջազգային կազմակերպությունների 5 առաջարկություններ և իրականացնում ենք գործողություններ, որոնցով կնպաստենք առաջարկությունների կատարմանը։ Ընտրված առաջարկություններից մեկը՝ «Բարեփոխել դատախազների հավաքագրման և պաշտոնի բարձրացման ընթացակարգերը, այդ թվում i) Մեծացնելով Որակավորման կոմիտեում որոշումների կայացման գործընթացի թափանցիկությունը՝ սահմանափակելով Գլխավոր Դատախազի հայեցողական լիազորությունները և պահանջելով, որ վերջինս գրավոր բացատրություն տա իր որոշումների վերաբերյալ, և ii) թույլ տալով չընդունված թեկնածուներին դիմել դատարան՝ իրավական հստակ և կոնկրետ դրույթների հիման վրա: Առաջարկություն ներկայացվել է Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) կողմից։

Վերը նշված առաջարկությամբ բարձրացված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ դատախազության մասին օրենքով և ՀՀ գլխավոր դատախազի 2018 թ․ ապրիլի 26-ի թիվ 44, 2018 թ ապրիլի 26-ի թիվ 43 և 2021 թ․ ապրիլի 26-ի թիվ 42 հրամաններով։

Նշված իրավական նորմերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատախազների առաջխաղացման և պաշտոնի բարձրացման ընթացակարգերում կան բացթողումներ, օրենսդրական խութեր, որոնց պատճառով չի ապահովվում գործընթացի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, գլխավոր դատախազն ունի բազում հայեցողական լիազորություններ։

ՀՔԱՎ-ը ուսումնասիրել է ոլորտի իրավական կարգավորումներն ու ներկայացնում է ոլորտը բարեփոխելու առաջարկություններ՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) առաջարկություններին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ