Մեկնարկել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը

Լուրեր

25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը:

ԿԳՄՍՆ տեղեկացմամբ՝ միջոցառման ընթացքում կողմերը՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որում ամրագրված են ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները։

Շնորհավորելով ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրով հիմք կդրվի Հայաստանի մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության կրթության կազմակերպմանը, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզից:

«Մենք պետք է մշակենք արդյունքների հետ կապված կրեդիտային համակարգին վերաբերող կարգավորումներ, որպեսզի այն աշակերտները, որոնք կանցնեն այս ծրագրով և բուհում կշարունակեն իրենց մասնագիտական կրթությունը, հնարավորություն ունենան դպրոցում ձեռք բերած գիտելիքները կրեդիտային տեսքով փոխանցել բուհական համակարգ»,- նշել է նախարարը և հավելել, որ այդ առումով, իհարկե, պետք է սերտ կապ ստեղծվի դպրոցի և բուհի միջև, որպեսզի կարգավորվեն փոխճանաչման և ծրագրերի համապատասխանեցման խնդիրները:

Վահրամ Դումանյանը խորհրդանշական է համարել, որ ծրագրի մեկնարկը տրվում է Գիտելիքի և դպրության օրը. «Մենք պարտավոր ենք զարգացնել այս ուղղությունը, որպեսզի ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան կրթական դաշտ, ճանաչելի, գնահատելի և ընդունելի լինենք միջազգային կրթական համակարգում»:

«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ արհեստական բանականությունը դիտարկում ենք որպես առաջմղիչ ոչ միայն կրթական համակարգում ներդնելու, այլ նաև մեր աշակերտներին մրցունակ գիտելիք տրամադրելու առումով։ Շատ ուրախ ենք, որ այս համագործակցությունը կայանում է, և համատեղ ուժերով սկսում ենք ծրագրի փորձնական փուլը։ Հուսով ենք, որ շատ կարճ ժամանակում այն կտարածվի ամբողջ հանրապետության դպրոցներում, և մենք կկարողանանք միասին իրականացնել համակարգային փոփոխություն»,-նշել է FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ ծրագիրն ամբողջությամբ կրթության ռազմավարության թիրախների շրջանակում է: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրում և «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրում» ԲՏՃՄ ուղղությանը հատկացվել է առանձնահատուկ դեր, և այդ ուղղությամբ կրթության որակի բարելավումը պետության առաջնային խնդիրներից է:

«Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում կարողանալու ենք էական որակական փոփոխություն արձանագրել, որովհետև դպրոցներում ներդնելու ենք նոր բովանդակություն և ծրագիր, ինչպես նաև՝ աշխատելու և սովորեցնելու նոր ձև: Եվ դա արհեստական բանականության դասընթացի միջոցով անելով՝ կարողանալու ենք թիրախային աշխատանք տանել երկրի համար գերակա համարվող ոլորտներից մեկում մասնագիտական և մարդկային ներուժի հետագա խթանման համար»,- շեշտել է նախարարի տեղակալը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում էապես կբարելավվեն ուսուցիչների մասնագիտական կարողությունները: Նրա խոսքով՝ փորձնական ձևով հնարավոր կլինի իրականացնել նաև կրեդիտային ուսուցման կարգը՝ ավագ դպրոցում ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով և դա կապելով հետագա մասնագիտական կրթության հետ. «Հուսով ենք՝ ծրագրի արդյունքում կունենանք առաջին կրեդիտները հավաքած սովորողներ, որոնք բուհում կկիրառեն դպրոցում ստացած գիտելիքները»:

Նշենք, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունվարից Երևանի ու Տավուշի մի քանի ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն կունենան ուսումնասիրելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում, ծանոթանալու մեքենայական ուսուցման և խորը ուսուցման հիմունքներին, ինչպես նաև ստանալու անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։