Աննախադեպ գնաճի պայմաններում Թուրքիայում 51 տոկոսով թանկացրել են էլեկտրաէներգիան և բնական գազը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները էլեկտրաէներգիայի ու բնական գազի սակագներն այսօրվանից 51 տոկոսով բարձրացրել են, ինչն աննախադեպ գնաճից տուժած թուրքերի համար վերջին ֆինանսական հարվածն է, գրում են տեղական լրատվամիջոցները։

Էներգետիկ կարգավորիչի և BOTAŞ պետական ընկերության հայտարարությունների համաձայն՝ ամենաբարձր աճն արդյունաբերությունում է՝ կազմում է 50 տոկոս, մինչդեռ սովորական սպառողները բախվում են լրացուցիչ 20 տոկոս սակագնի աճի։

Հուլիսին Թուրքիայում գնաճը հասել է 79,6 տոկոսի, ինչն ամենաբարձր մակարդակն է վերջին գրեթե քառորդ դարում՝ դոլարի նկատմամբ լիրայի անկումից հետո։ Երկիրը ներմուծում է իր սպառած գրեթե ողջ բնական գազն ու նավթը: Գների բարձրացման հայտարարություններն էլ հնչում են այն ֆոնին, երբ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը պատրաստվում է հրապարակել օգոստոսի գնաճի տվյալները։ Ակնկալվում է, որ աճը հասնելու է ավելի քան 80 տոկոսի։

Թուրքիան այս տարի արդեն 174 տոկոսով թանկացրել է բնական գազի գինը տնային տնտեսությունների համար։ Փոքր և միջին ձեռնարկությունների համար այն աճել է 277 տոկոսով, իսկ խոշոր արդյունաբերական ընկերությունների համար՝ 379 տոկոսով։ BOTAŞ-ը հայտնել է, որ պետությունը դեռևս սուբսիդավորում է բնական գազի գների ավելի քան 80 տոկոսը տնային տնտեսությունների համար:

Էմմա Չոբանյան