Նախարարությունը կարծրացած մարմին չէ. ԱԳՆ-ում սպասվո՞ւմ է դեսպանների փոփոխություն

Լուրեր

13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
Բոլորը

Հայաստանի ներքաղաքական իրողությունների հետևանքով Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ժամկետներում փոփոխություններ չեն լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ հիշեցնելով, որ համաձայնագիրը Հայաստանի կողմից ամբողջությամբ վավերացվել է:

«Մենք նաև սպասում ենք ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից դրա վավերացմանը, որպեսզի այդ շատ կարևոր գործիքի ամբողջական կիրարկումը սկսենք»,- նշեց Բալայանը:

Factor.am-ը արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակից նաև հետաքրքրվեց՝ պատրաստվում է արդյոք նորանշանակ նախարարը վերանայել տարբեր երկրներում ոչ դիվանագետ, համապատասխան փորձառություն չունեցող դեսպանների և դիվանագիտական անձնակազմի նշանակման քաղաքականությունը, Բալայանը պատասխանեց. «Այդ առումով հղում կկատարեմ Նիկոլ Փաշինյանի ելույթին, երբ նա ԱԺ-ում ասաց՝ այդ տենդենցը պետք է վերանայվի: Նախարարությունը կարծրացած մարմին չէ, և փոփոխությունները մշտական բնույթ են կրում: Նախարարությունում փոփոխություններ հաճախ են կատարվում և այս կոնտեքստում պետք է նայել նաև հետագա փոփոխությունները»:

Բալայանն անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը հակամարտության կողմ է: «Կխուսափեմ ներաքաղաքական մեկնաբանություններին կամ ներքաղաքական արձագանքներին մաս կազմելուց»,- ասաց Բալայանը՝ նկատելով, որ չի ցանկանում խոսել Հայաստանի՝ հակամարտության կողմ լինել-չլինելու մասին: