ԵՏՄ երկրները քննարկում են Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հարցը

Լուրեր

09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) քննարկվում է Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման գաղափարը: Այդ հարցը քննարկել են Միության պետությունների տնտեսական գերատեսչությունների ղեկավարաները եւ ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հարթակներում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին այդ մասին հաղորդվում Է ԵՏՀ-ի տելեգրամ-ալիքում:

ԵՏՀ-ի ինտեգրացման եւ մակրոէկոնոմիկայի նախարար Սերգեյ Գլազեւը, որի խոսքը բերված Է հաղորդագրության մեջ, ճշտել Է, որ առաջարկվում Է չստեղծել նոր ինստիտուտ, այլ աշխատանքը կառուցել ստրատեգիական պլանավորման ազգային գործակալությունների կոնսորցիումի հիման վրա:

«Այդ կոնսորցիումի գործունեության նպատակը կարող Է դառնալ ընդհանուր մեթոդաբանության մշակումը ներդրումային նախագծերի գնահատման համար, ներդրումային գրավչության բարձացման եւ ներդրումային նախագծերի պատրաստման վերաբերյալ»,- ասել Է Գլազեւը:

Նշվում Է, որ հետագայում ստացված փորձի հիման վրա հնարավոր Է զարգացման ինստիտուտի ստեղծում՝ մշակված սկզբունքների եւ մոտեցումների օգտագործմամբ: Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ եւ ԵԱՏՀ-ին առաջարկել են մշակել Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հայեցակարգ եւ համաձայնագրի նախագիծ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայացել Է Ղրղզստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: