Թայվանի ուղղությամբ Չինաստանը 37 ինքնաթիռ և 8 նավ է ուղարկել

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Թայվանի զինված ուժերն այսօր՝ օգոստոսի 29-ին արձանագրել են Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի  37 ինքնաթիռների և ութ նավերի մոտենալը  կղզուն, ասվում է Թայվանի պաշտպանության գերատեսչության ամենօրյա զեկույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Օգոստոսի 29-ի ժամը 17:00-ի դրությամբ Թայվանի զինված ուժերը Թայվանի մերձակա ջրերում և օդային տարածքում գրանցել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 37 ինքնաթիռների և 8 նավերի ակտիվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Թայվանի նեղուցի այսպես կոչված «միջին գիծը» հատել է 12 ինքնաթիռ, այդ թվում՝ 8 ՍՈՒ-30 կործանիչ, երկուական՝ J-11 և J-16։

Գերատեսչության տվյալներով՝ Թայվանը օդային հսկողություն է սահմանել, ռադիոնախազգուշացում է արձակել, ինչպես նաև զենիթահրթիռային համակարգերը բերել է պատրաստոության։

Հիշեցնենք՝ Թայվանի շուրջ իրավիճակը սրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վերջերս կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, լայնածավալ զորավարժություններ սկսել և դատապարտել Փելոսիի այցը՝ այդ քայլում տեսնելով «ԱՄՆ-ի աջակցությունը թայվանական անջատողականությանը»։

 

Տաթև Ֆռանգյան