Երևան համայնքն ու բիզնես կառույցները եռակողմ հուշագիր են ստորագրել

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Երևան համայնքն ու բիզնես կառույցները կրթական ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր կիրականացնեն. Երևանի քաղաքապետարանի, «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի ու «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է եռակողմ հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են քաղաքապետ Հրաչյա Սագսյանը, հիմնադրամի տնօրեն Դավիթ Կարապետյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Ժամկոչյանը:

Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Գործակցությունը հիմնական և միջնակարգ դպրոցների աշակերտներին նախնական և միջին մասնագիտական կրթության հնարավորություն կտա: Մասնավորապես, կրթօջախներում նախատեսվում է ձևավորել առանձնացված խմբակներ, որտեղ աշակերտները հիմնական դասաժամերից հետո կկարողանան իրենց գիտելիքներն ու հմտությունները գործնականում փորձարկել մասնագիտական նախընտրելի ուղղություններով:

Ծրագրով առանձնակի են կարևորվում գործարարական հմտությունները՝ հետագայում բիզնես ոլորտում գործունեություն ծավալելու համար: Քայլեր կձեռնարկվեն նաև կրթական հաստատությունների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի ամրապնդման, ինչպես նաև աշխատաշուկայում կրթական հաստատությունների շրջանավարտների մրցունակության բարձրացման ու որակավորված մասնագետներով ապահովման ուղղությամբ:

«Կրթության ոլորտում նախաձեռնվող ցանկացած նախագիծ ու ծրագիր կարևոր դերակատարում կարող է ունենալ ապագայի համար էլ ավելի կրթված ու մրցունակ կադրեր պատրաստելու հարցում: Իր լիազորությունների շրջանակում համայնքը կանգնած է բոլոր այն նախաձեռնությունների կողքին, որոնք ուղղված են աշխատաշուկային անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներով հարուստ կադրերի պատրաստմանը»,- ընդգծել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ «Բիզնես և

կրթություն գործընկերություն» հիմնադրամի ու «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարներն իրենց հերթին նշել են, որ համայնքի հետ համատեղ ծրագրերի իրագործումը պարտավորեցնող է: Դավիթ Կարապետյանն ու Մարինե Ժամկոչյանը նաև համոզմունք են հայտնել, որ համատեղելով ջանքերը կհասնեն ցանկալի արդյունքի: