Բարդ վիրահատությունից հետո 5-ամյա Մանեի կյանքը փրկել չի հաջողել․ մայրը մեղադրում է ԲԿ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

5-ամյա Մանեն 4 ամիս առաջ է մահացել Ուիգմոր քլինիք ԲԿ-ում տարած բարդ վիրահատությունից հետո։ Մայրը՝ տիկին Նունեն պատմում է, որ երեխան ծնվել էր դաունի համախտանիշով, իսկ վերջին շրջանում նաև այլ խնդիր էր ի հայտ եկել․ պարանոցային 1-ին, 2-րդ ողերի ենթախախտ ուներ՝ ատամիկի կոտրվածքով։

Մանեի վիրահատությունը կազմակերպվել է ապրիլի 20-ին։ Միայն երեխայի թոշակով ապրող մորը վստահեցրել են, որ ֆինանսական խնդիրների առաջ չի կանգնի, վիրահատությունը կիրականացվի պետպատվերի և բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Այդպես էլ եղել է, սակայն, ըստ Նունեի, հետո որոշակի ֆինանսական պահանջներ են ներկայացրել դեղերի, վզի ֆիքսատորի համար, նաև տակդիրներ են ուզել, բայց հիմնական դժգոհությունը, ասում է, անուշադրությունն էր, որը կարող է երեխայի մահվան պատճառ լինել։

Վիրահատությունից 2 օր հետո երեխայի վիճակը լավ էր՝ ասում է մայրը, սակայն հետո սկսել է հրաժարվել ուտելիքից, ջերմություն ուներ։ Ըստ ծնողի՝ կապ է հաստատել վիրահատությունն իրականացրած բժիշկի հետ, ով ասել է, որ նշված խնդիրները վիրահատության հետևանքով չեն, պետք է գտնել պատճառները։

Արդեն Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում պարզել են, որ երեխան ունի երկկողմանի թոքաբորբ։ Ըստ ծնողի՝ Ուիգմոր քլինիքում իրականացվել է միայն ռենտգեն հետազոտություն, որը ցույց չի տվել թոքաբորբը։ Բացի այդ, երեխայի մոտ նաև հետվիրահատական բարդություն են արձանագրել։

Երեխայի մահվան էպիկրիզի մեջ նշված են բոլոր այն բարդությունները, որոնք ի հայտ են եկել երեխայի մոտ հիվանդանոց ընդունվելու պահից մինչև մահվան օրը։ Նկարագրվում են մի շարք բարդություններ, այդ թվում՝ անգիտակից վիճակ։ Ծնողն ասում է, որ իրեն նաև խոստացել էին նոր կոնսիլիում հրավիրել՝ մահվան պատճառները հստակ պարզելու համար, դա էլ չարեցին։

Factor TV-ն փորձեց նաև պարզաբանում ստանալ Ուիգմոր քլինիքից, որտեղից ստացանք հարցերի գրավոր պատասխան։ Ներկայացնում ենք հատված այդ պատասխանից․ «Վիրահատության ստացված արդյունքը գոհացուցիչ էր։ Հետվիրահատական 3-րդ օրը գնահատվել է վիճակը միջին ծանրության, նույն գիշերը երեխայի վիճակում դիտվել է բացասական դինամիկա։ Վիրահատությունից անմիջապես հետո որոշակի ժամանակ բուժառուները գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ապա նոր տեղափոխվում վիրաբուժական բաժանմունք։ Այս դեպքում ևս նման կերպ է եղել։ Երեխայի հետվիրահատական վիճակը գնահատելիս անեսթեզիոլոգիայի թիմն ունի հստակ չափորոշիչներ, համաձայն որոնց՝ որոշում է ընդունվում ինտենսիվ թերապիայի անհրաժեշտության կամ հետվիրահատական բաժին տեղափոխվելու վերաբերյալ։ Երեխայի վիճակը գնահատվել է բավարար՝ բաժին տեղափոխելու համար։ Ուիգմոր քլինիքում հետվիրահատական բաժանմունքի բոլոր հիվանդասենյակները հագեցած են անհրաժեշտ մոնիթորինգի սարքավորումներով և թթվածնային ելքերով։ Տեղափոխվելու գիշերը երեխան ունեցել է վիճակի վատացում, որը թեև ընթացքում կայունացել է, սակայն որոշում է կայացվել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։ Մահվան դեպքը գրանցվել է Սբ. Աստվածամայր ԲԿ-ում, երեխայի հերձումը նույնպես տեղի է ունեցել նույն ԲԿ-ում և մահվան պատճառը գրանցված է երեխայի մահվան էպիկրիզում, ինչպես նաև պաթանատոմիական քննության արդյունքների նկարագրությունում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան