Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է. քաղաքապետարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է: Զբոսայգու հարևանությամբ գտնվող շուկա առևտրականները գալիս են ամեն օր՝ առավոտյան ժամը 7-ից: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Իմ աճեցրած ապրանքն եմ այստեղ բերում էջմիածնից ու վաճառում: Մինչև ժամը 12-ը հիմնականում ավարտում եմ առևտուրը»,-նշում է Մերուժան Ասատրյանը: Շուկայի տարածքն առանձնացվել էր մի քանի տարի առաջ, բայց առևտրականներն ապրանքն իրացնելու համար ընտրում էին մարդաշատ մայթերն ու խանութների հարակից տարածքները՝ զբաղվելով բացօթյա ապօրինի առևտրով:

«Մեզ ևս դուր չէր գալիս փողոցում կանգնելն ու առևտուր անելը, բայց ստիպված էինք: Այժմ այստեղ ավելի հարմարավետ է՝ ծածկ կա, տաղավար, մեքենաների կայանման առանձին հատված»,-ասում են առևտրականները: «Երբ հորդորում էինք դադարեցնել ապօրինի գործունեությունը՝ մեզ վկայակոչում էին այլընտրանքի բացակայությունը, ինչը խոցելի թեմա էր: Մեծ ուժեր կենտրոնացրեցինք, որպեսզի առևտրականները գան այստեղ»,-ասում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրաչյա Հակոբյանը:

Շուկայի տարածքը մասնավոր է: Առևտրականները մեկ օրվա համար վճարում են 500-1000 դրամ: Այստեղ միաժամանակ առևտուր կարող է անել 50-70 հոգի: Անհրաժեշտության դեպքում տարածքն ընդլայնելու հնարավորություն էլ կա: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը տարածքի սեփականատիրոջ հետ պայմանավորվել է՝ ավելացնել շուկայի հարմարությունները: Դավթաշենում հաշվել են՝ բացօթյա ապօրինի առևտրով զբաղվում էր շուրջ 100 առևտրական: Հիմա արդեն թաղամասի կենտրոնական հատվածներում փողոցային առևտուր անողներ չկան, բայց այստեղ չեն շտապում խնդիրը լուծված համարել:

«Որոշ քաղաքացիներ փորձում են անօրինական առևտուրը կազմակերպել բակային տարածքներում, սակայն հսկողություն կսահմանվի, դա էլ կվերանա, և բոլորը կուղղորդվեն շուկաներ»,-ասում է Հրաչյա Հակոբյանը: Խնդիրը վերջնականապես կլուծվի օրենսդրական փոփոխություններից հետո, երբ համայնքն ապրանքն առգրավելու հնարավորություն կունենա:

Քաղաքային իշխանությունը զուգահեռ քայլեր է ձեռնարկում՝ Երևանի վարչական շրջանների շուկաների աշխատանքն աշխուժացնելու, նաև նոր փոքր շուկաներ հիմնելու նպատակով: