ԱԺ ծեծկռտուքից անցել է մեկ տարի՝ առանց իրավական գնահատականի․ ԻՔՄ

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսի 25-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման և հարցուպատասխանի ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցան բախումներ, ծեծկռտուք, որոնք ուղեկցվեցին նաև լրագրողների հանդեպ բռնությամբ, նրանց մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ։ Այս մասին ասվում է ԻՔՄ տարածած հայտարարության մեջ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», արձագանքելով անընդունելի և հակաժողովրդավարական միջադեպերին, սկսել էր դատական գործընթաց՝ տեղի ունեցածի վերաբերյալ իրավական գնահատական ստանալու նպատակով:

ԻՔՄ-ն, մասնավորապես, հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պատգամավորներին ծեծի ենթարկելու և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ, ինչպես նաև դիմել էր Վարչական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովի խորհրդի և Ազգային ժողովի նախագահի այն որոշումները, որոնք վերաբերում էին ԱԺ շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին:

Այդուհանդերձ, դատախազություն ուղարկված ԻՔՄ հաղորդումների հիման վրա քրեական գործ այդպես էլ չհարուցվեց` ընդամենը մեկ շահագրգռված անձի՝ ԱԱԾ աշխատակցի բացատրության հիման վրա, իսկ դատարան բողոքարկելուց հետո տարակուսելի պատրվակով դատարանը մերժեց մեր բողոքը: Այլ կերպ ասած, Հայաստանի դատաիրավական համակարգը կտրականապես հրաժարվեց պատշաճ քննություն կատարել զանգվածային բռնության և լրագրողների մասնագիտական գործունեության ակնհայտ ոտնահարման այս դեպքերով:

Վարչական դատարանը, իր հերթին, անփոփոխ թողեց ԱԺ խորհրդի և ԱԺ նախագահի վերոհիշյալ որոշումները` պատճառաբանելով, որ դրանք նորմատիվ կամ վարչական ակտ չեն, այլ` լոկալ (գերատեսչական) ակտ են և չեն կարող հասարակական կազմակերպության կողմից վիճարկվել դատարանում: Մինչդեռ, իրականում, նշված որոշումները վերաբերելի են անորոշ թվով անձանց իրավունքներին ու ազատություններին և ունեն համապարտադիր նշանակություն։ Նշված ակտերի կայացումը վերագրել իրավապահ մարմինների և դատարանների չիմացությանը չենք կարող` հարգելով վերջիններիս մասնագիտական բարձր մակարդակը։

Ցավով պետք է արձանագրել, որ հաշվի առնելով դրանից հետո և առաջ տարբեր առիթներով իրավապահ մարմինների և դատարանների գործողությունները, ողջամիտ կասկածներ են առաջանում Հայաստանում ընտրովի արդարադատության իրականացման վերաբերյալ: