Ընթանում են Իսահակյան-Գյումրի և Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարական աշխատանքները

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է Անի համայնք՝ ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Այցի նպատակն իրականացվող աշխատանքների վերահսկողությունն է։

«Գյումրի-Իսահակյան ճանապարհը մեծ նշանակություն ունի, ոչ միայն նրա համար, որ հանրապետական նշանակության ճանապարհ է, այլ նաև այս հատվածի մի շարք բնակավայրերը կապող ճանապարհ է, ըստ էության ճանապարհի վերանորոգումը հնարավորություն կտա ժամանակ և ռեսուրսներ խնայել, գյուղի կյանքի զգալի բարելավում է: Այս հարցը չարչրկված է, երբ ամիսներ առաջ որոշակի հրահրումներով նաև քաղաքացիների դժգոհությունը կար, մենք մեր խոստումը կատարեցինք և ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են, ծածկի հանման աշխատանքներն են իրականացվում, որից հետո ամբողջական ծավալով աշխատանքները կընթանան»,- լրագրողների հետ զրույցում նշել է Նազելի Բաղդասարյանը։
Շուրջ 15կմ երկարությամբ Գյումրի-Իսահակյան ճանապարհի կառուցումը մեկնարկել է ճանապարհի վատթարագույն հատվածից՝ Բագրավանի տարածքից, այժմ իրականացվում է հին պատվածքի քանդում։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները։

Շինարարությունն իրականացնում է «Եվրոասֆալտ» ընկերությունը։ Մարզպետի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ սահմանված ժամկետում կտեղավորվեն, Նազելի Բաղդասարյանը կարևորել է նաև աշխատանքների որակով իրականացումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 800 մլն է, կառավարությունն արդեն 1 մլրդ 997 մլն 335 հազար դրամը հատկացրել է։

300 մլն 264 հազար դրամ գումար էլ կառավարության կողմից հատկացվել է Հ-93, /Հ-75/ – Երերույքի տաճար հանրապետական նշանակության ճանապարհի 2.7 կմ-անոց հատվածի հիմնանորոգման համար, աշխատանքները մեկնարկել են Երերույքի հատվածից, շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

«Ես ուզում եմ արձանագրել, որ երկու հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհները, որոնց աշխատանքները մեկնարկել են և գումարներն արդեն իսկ հատկացված են, ընդհանուր արժեքը գրեթե 2 մլրդ 400մլն դրամ է: Ամբողջն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով և մենք հետևողական ենք լինելու, որ բյուջեի միջոցները նպատակային ու առանց թերացումների ծախսվեն։ Ընդհանուր առմամբ ես ուզում եմ նշել, որ Անիի տարածաշրջանի այս հատվածները և, առավելապես, բնակավայրերը ամենաղքատն են մարզում և ուշադրության ու պետության հոգածության կարիք ունեն»,- նշել է մարզպետը և տեղեկացրել, որ տարածաշրջանի համար ևս երկու ծրագիր է ներկայացվել որպես անհետաձգելի, որոնք արդեն իսկ նախնական հավանության արժանացել են:

Առաջինը Անի Պեմզայի բազմաբնակարան շենքերի կտուրների նորոգումն է, հաջորդը Բագրավանի դպրոցի վերականգնումը՝ պատուհանների, դռների փոփոխումը, հարակից տարածքի որոշակի բարեկարգումը։ Մարզպետն այցելել է նաև Բագրավանի դպրոց, շրջել դպրոցում, խոսել ծրագրով նախատեսված առաջիկա անելիքների մասին։