«Ռոսատոմ»-ին թույլատրվել է Հունգարիայում ատոմակայանի բլոկներ կառուցել

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիան Հունգարիայում «Պակշ» ատոմակայանի 5-րդ և 6-րդ էներգաբլոկների կառուցման թույլտվություն է ստացել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հունգարիայի ատոմային էներգիայի ազգային վարչությունը հայտարարել է աշխատանքներ իրականացնելու լիցենզիա տրամադրելու վերաբերյալ վարչական ընթացակարգի ավարտի մասին։ Թույլտվությունը տրվել է 10 տարի ժամկետով։ Բլոկների շինարարությունը կարող է սկսվել 2022 թվականի հոկտեմբերին։

«Պակշ» ատոմակայանը կառուցվել է խորհրդային տեխնոլոգիայով 1980-ականներին։ Այն Հունգարիայի միակ ատոմակայանն է, ապահովել է երկրում արտադրվող էներգիայի ավելի քան 40 տոկոսը։

Հուլիսին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Ստամբուլում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպումից հետո հաստատել էր, որ Մոսկվան կֆինանսավորի նախագիծը, որը գնահատվում է 12,5 միլիարդ եվրո, և որն ի սկզբանե նախատեսվում էր 80%-ով իրականացնել ռուսական վարկի հաշվին։

Տաթև Ֆռանգյան