Եվրոպայում գազի գինը շարունակում է սրընթաց աճել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Եվրոպայում գազի գինը շարունակում է սրընթաց աճել՝ հինգշաբթի օրը՝ օգոստոսի 25-ին, գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 3200 դոլարի նշագիծը։

Այսպիսով, ICE Futures բորսայում TTF-ի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը հասել է 3236 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց, գրում է Korrespondent-ը։

Օգոստոսի սկզբին գազի միջին գինը կազմել է 2318 դոլար, իսկ հուլիսին՝ հազար խորանարդ մետրի դիմաց 1764 դոլար։

Գազի պատմական առավելագույն գինը գրանցվել է 2022 թվականի մարտի 7-ին՝ 3898 դոլար։

Վառելիքը  թանկանում է Ասիայում բնական հեղուկ գազի գների բարձրացման, ինչպես նաև խողովակաշարային գազի հիմնական մատակարարների սահմանափակ աշխատանքի պատճառով. Նորվեգիայում շարունակվում է հանքավայրերի կանխարգելիչ սպասարկումը, իսկ Nord Stream գազատարի թողունակությունը կրճատվել է։

Անցած շաբաթ եվրոպական շուկայում գազի  արժեքն աճել է ավելի քան 500 դոլարով։ Պարբերականը նաև տեղեկացնում է, որ չնայած գնաճին՝  եվրոպական պահեստարաններ գազի ներարկումն ընթանում է ըստ ժամանակացույցի։

Տաթև Ֆռանգյան