Ռուսաստանը սարքավորումներ է տեղակայում Զապորոժիեի ԱԷԿ-ի ռեակտորից 60 մետր հեռավորության վրա․ Բրիտանիայի ՊՆ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Զապորոժիեի ատոմակայանի ռուսական ռազմական տեխնիկայի արբանյակային լուսանկարները։ Կադրերում երևում է, որ հինգերորդ ռեակտորից 60 մետր հեռավորության վրա տեղակայվել են զրահափոխադրիչներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսական զորքերը, հավանաբար, փորձում էին թաքցնել մեքենաները՝ դրանք կայանելով վերին խողովակների տակ»,- նշում է բրիտանական գերատեսչությունը։

Ատոմակայանը գրավվել էր ռուսական ցամաքային զորքերի կողմից մարտին տեղի ունեցած հարձակումից հետո, և այժմ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, պատրաստ է քարոզչական նպատակներով օգտագործել ուկրաինական ցանկացած ռազմական գործողություն ատոմակայանի մոտ, նշում է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը:

«Քանի դեռ Ռուսաստանը պահպանում է Զապորոժիեի ԱԷԿ-ի ռազմական օկուպացիան, ռեակտորի շահագործման հիմնական ռիսկերը, հավանաբար, կմնան ռեակտորի հովացման համակարգերի խափանումը, դրանց պահեստային էներգիայի աղբյուրների վնասումը կամ աշխատողների սխալը»,- զգուշացնում են զինվորականները:

Տաթև Ֆռանգյան