«Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնյան կալանավայրում խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ է կատարել

Լուրեր

12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նյութերի համաձայն` 2018թ.-ի մայիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետում նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա. Հ.-ի անձնական խուզարկությամբ, նրա մոտ գտնվող բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքի միջից հայտնաբերվել է խոշոր չափերով` ընդհանուր 1,68 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց: Ա. Հ.-ն այն փորձել է ապօրինի իրացնել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ թմրամիջոցը նույն հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել է: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված` կալանավայրում խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով 18.05.2018թ.-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար: