Ռուսաստանցիները սկսել են ավելի հազվադեպ մեկնել Եվրոպա. ՀԿՈւՀԿ-ի ղեկավար

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

Զբոսաշրջությունը Եվրոպայում միշտ թանկ է եղել, իսկ ռուսաստանցիներն ընտրում են էժան լողափեր, ուստի այժմ հոսքը ԵՄ-ի երկրներ զգալիորեն կրճատվել է նաև այն կասկածների կապակցությամբ, որ ռուսաստանցիներին այնտեղ ուրախ չեն տեսնել, բայց նրանք, ովքեր «իրենց չեն պատկերացնում» առանց Եվրոպայի, առաջվա պես այնտեղ են մեկնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս այս մասին հայտնել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը:

«Զբոսաշրջությունը Եվրոպայում միշտ թանկ է եղել: Մեզ մոտ զանգվածային զբոսաշրջությունը միշտ եղել է ոչ թե թանկ Եվրոպան, այլ էժան լողափերը… Բայց առկա է նաև անհանգստությունը, որ մեզ այնտեղ ուրախ չեն տեսնել, դա նույնպես ազդում է շատերի վրա: Հաճելի չէ մեկնել այնտեղ, որտեղ քեզ կարող են բոյկոտել, վիրավորել, հրաժարվել քեզ հետ ռուսերեն խոսել, նույնիսկ եթե կարող են, բայց չգիտես ինչու՝ չեն ցանկանում: Դա նույնպես շատ է ազդում: Ուստի, այո՛, մենք տեսնում ենք դեպի Եվրոպայի երկրներ արտագնա զբոսաշրջության նվազում: Բայց դրա հետ մեկտեղ՝ նրանք, ովքեր ցանկանում են, ովքեր առանց դրա չեն պատկերացնում իրենց, առաջվա պես այնտեղ են մեկնում»,- ասել է Ֆյոդորովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ եվրոպական տուրիստական երթուղիներն ընտրում է «ռուսաստանցիների բացարձակ փոքրամասնությունը»:

«Մեզ մոտ հիմնական տուրիզմը եղել է ոչ թե Շենգենյան երկրներ, այլ ավելի պարզ, էժան՝ Եգիպտոս, Թուրքիա, Չինաստան: Դա նաև մինչև վերջին պատժամիջոցներն էր հայտնի»,- հավելել է Ֆյոդորովը: